էր բոլորին, և վաղուց, շատ վաղուց էր, որ մի խազ չէր հանել կոկորդից. մոռացել էր իսկ երգի խոսքերը… Ու դառնացած՝ սկսեց լսել:
Քիչ հետո խմբական երգը կանգ առավ։ Այժմ մի տղամարդ, ձայնը բարձրացրեց և սկսեց մի հնամյա երգ.
|
Դրան որպես պատասխան, կանանց խմբից լսվեց մի սիրուն ձայն, որ երգում էր.
|
Այս ընդդիմախոսական երգը պարբերաբար շարունակվեց, և ամեն անգամ երգում են տարբեր կանայք։ Եղանակը գողտրիկ ու կայտառ, բայց միատեսակ էր և նմանում էր վիճաբանության։ Մանուկները թողնում են ամեն բան և մոտենում. աթոռակալը ժպիտն երեսին դիտում է վեճը, տղամարդիկ տաքանալով՝ միմյանց են քաջալերում և կանայք միմյանց հորդորում՝ ավելի սուր պատասխաններ շարադրելու:
Եվ հովվական տիկն իր միաձայն խազով ձայն է բռնում երգելիս, իսկ ընդմիջումներին՝ մի թեթև նախերգանք հնչեցնում։ Ըստ երևույթին երգը մի հին, վաղածանոթ երգ էր. բայց վարպետությունը նրանում էր կայանում, որ երգողը պարտավոր էր նույն հանգերով և նույն եղանակի տակ ինքնուրույն, նոր բան արտադրել։ Որքան սրամիտ էին առաջարկները կամ պատասխանները, այնքան գովասանք և հրճվանք էին ստանում։
Ահա շարժվեց մեկը, ձայնը բարձրացրեց և հանպատրաստից սկսեց.
|