Եվ սառած երկիր՝ լոմ աղջկա սիրով,
նորից շունչ կառնի, կանաչ կդաոնա,
Լոմ աղջի՜կ սիրուն, համբույրդ հույս կտա․
Լոմ աղջի՜կ սիրուն, սերդ կյանք կտա…
|
|
—Էհե՝, էհե՝, վատ չէր… — գոչեց աթոռակալը,— ապա տեսնենք, կանանց կողմից ինչ պատասխան կգա։
Եվ մինչ տիկը նախերգանքն է անում, կանայք իրար մեջ փսփսացին, հետո մեկը ժողովեց իրեն, ձայնը բարձրացրեց և պատասխանեց.
Է՜յ մթան միջից կանչող լոմ լախուզ[1],
Էյ սառի միջից աղաչող մանուս[2],
Լոմ աղջիկն երբե՜ք քեզ համբույր չի տա,
Լոմ աղջկա սիրտը քեղի չի՜ դառնա,
Եթե քո ձեռքը երկաթ չփշրի,
եթե քո սրտից սառը չհալվի
Լոմ տղա քնաձ, լոմ աղջիկն երբե՜ք
Ոչխար չի դաոնա, որ գա ու քեզ հետ՝
Միշտ խոտ արածա…
|
|
— բա՝ բա , բա՞…— կանչեց աթոռակալը,— կերար, Գիյոր այս էլ քեզ պատասխան մարսեցի՞ր…
Ու բոշաները բոլորն էլ զվարթ ծիծաղ արձակեցին, բայց Հովական տիկը շարունակում էր․ կանայք սկսեցին տղամարդկանց ծաղրելով գրդոել. սրանք էլ ամաչած, դրդում էին իրենց միջի երիաասարդներին ամոթով չմնալ
—Տո ի՞նչ եք մնջել, մարդիկ,— կանչեց մի ծերունի,– ուր է լեզուներդ… վայ ես ձեզ ինչ ասեմ հայ…
— Կնկա խոսքի տակր մնա՞լ… ծո՛, չխոսե՞ք…
ե՜ս մթան միջից կանչող լոմ լախուզ,
ես սառի միջից աղաչող մանուս,
Զեոքս երկաթ փշրի՝ քեզ կոշիկ շինի»
Սիրտս աշխարհ դյութի, ոտքիդ տակ բերի…
Լոմ աղջիկ սիրուն, ասա՜, ինչ կուզես,
Որ ինձ համբույրիդ արժանի տեսնես…
|
|
Կանայք իրար անցան, այժմ ամենքն էին ուզում պատասխանել. ամենքը բորբոքվեցին:
- ↑ Բոշա տղամարդ
- ↑ մարդ