Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց հանկարծ Մարգոն, որ լուռ լսում էր, շարժվեց, բուռն շարժմամբ դեն հրեց կանանց, և ի զարմանս բոլորի, խռպոտ ու խուլ ձայնով երգեց.

է՜յ դու մթան մեջ կուչ եկած լախուզ,
Սառույցների մեջ չորացած մանուս
Ելի՜ր, մեյդա՜ն եկ, աղջիկս քեզ կտամ,
Աշխարհում մուրամ՝ բերեմ քեզ պահեմ,
Թե դաշույն ձեռքիդ օջախս սրբես,
Եթե թշնամուս ոտիս տակ բերես…


Ասաց և հրաբորբոք աչքերով ոտքի ելավ։

Բոլորն ապշել էին. տիկը լռևց և մի րոպեի խոր, անշշուկ լռության մեջ լսվեց նորից Մարգոյի խրոխտ, դողդոջուն ձայնը, որ այս անգամ առանց երգելու՝ գոչում էր.

— Տեսնե՛նք, ո՞վ է այն կտրիճ տղամարդը, որ աղջկանս ու օջախիս արատը մաքրելու համար ցուպը ձեռք կառնի և կգա ետևիցս…

…Ու ճարճատում էր խարույկը, լուռ էին բոշաները։ Եվ բնության անորոշ, գիշերային տխուր շշուկն էր, որ սահելով լեռների կողից՝ գալիս խառնվում էր ջրվեժի մեղմիկ շառաչներին։ Լուսնկա տարածությունը մշուշի քողով աղոտացել էր շրջակայքում և խարույկի արնագույն կիսալույսի մեջ տեսնվում էին արևակեզ, կնճռալից, բայց հրաբորբոք դեմքեր…

1897-1909

ՍԱՆԹՈ[1]

Խոշոր տեքստ(Հայ բոշաների կյանքից)

«Ձուրեն ճոե-հևը կուչարե…»[2]

Հայ բոշայական առած։

1

Ւ՜նչ փոշի…

Շարժուն, հետզհետե թանձրացող մշուշի պես բարձրանում է ահա գետնի զանազան կողմերից, պտույտներ գործելով ու թավալելով

  1. Բոշաների լեզվով նշանակում է «օջախ»
  2. «Սրին ապավինիր, նա կպահպանե»: