Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գամ ի՞նչ անեմ:

Բայց կայմակամը կռացել էր դեպի Արիֆը և ուրախ, որ կարող է սուլթանի ազգականի հետ մտերմական մի խնդիր ունենալ, ասաց․

— Հը՞, աչքդ բռնե՞ց դրան։

— Այո, 5 ոսկի կտայի, եթե…

— Օ՜… շատ է. դուք այդ 5 ոսկին տվեք ինձ, ես կսարքեմ… այժմ ոչ, հետո կտաք… ես կհիշեցնեմ ձեզ։

Հետո դարձավ դեպի գնչուհին և ձայնեց.

— Հը՞, այդ ի՞նչ է, դեռ չե՞ս եկել… եկ գուշակիր տեսնեմ։

— Գնա գուշակիր,— հրեց մի պառավ,— գնա, գուցե դրանով ազատվես։

Երիտասարդ կինը քիչ էլ վարանեց, մի արհամարհոտ հայացք ձգեց ամուսնու, գլխավորի վրա, ապա վճռական կերպով դեպի աստիճանավորները առաջացավ և ասաց․

- Որի՞ համար գուշակեմ։

— Առաջ ինձ համար,— ասաց կայմակամը։

— Ձեռքդ տո՛ւր։

Բեյը պարզեց նրան յուր ձեռքը։ Գնչուհին մատների ծայրով բռնեց, դարձրեց, ուշադրությամբ ափի գծերը զննեց, հետո արհամարհությամբ բարձրացրեց հայացքը և ասաց.

— Դու կմեռնես հանգիստ՝ անկողնիդ մեջ, բայց ոչ թե զինվորի մահով։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց բեյը,— շնորհակալ եմ. զինվորի մահվան շատ էլ նախանձող չեմ… հետո՞։

— Հետո ոչինչ նոր բան… ավելի կբարձրանաս, միայն կբարձրանաս շնորհիվ նրա, որ շատ արյուն կթափես և շատ դիակներ կշինես։

Ու սոսկումով բաց թողեց ձեռքը։

— Արյո՞ւն,— գունատվեց բեյը,— ի՞նչ արյուն, պատերազմի պիտի գնամ։

— Ոչ,— թոթվեց գլուխը գնչուհին,— ոչ… չգիտեմ․ անշուշտ անմեղ արյուն կթափես…

— Այժմ ինձ համար գուշակիր, սիրուն կին,— ժպտաց Արիֆը ն պարզեց ձեռքը։

— Եթե ես սիրուն եմ,— պատասխանեց գնչուհին,— այդ քո գոծը չէ… դու կին չունի՞ս։

— Ունիմ։

— Եթե կինդ էլ տղամարդի տեսներ և նրան ասեր այդպիսի խոսքեր, ի՞նչ կանեիր նրան։