Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Վա՜հ գոչեց,— կայմակամը փեսան թոնի՞թն է մտնում. այդ ինչ մասխարություն է։

- Ոչ, բեյ էֆենդի,– ասաց Արթենը,— դա սուտ է, ճիշտն այն է, որ եղած պսակից հետո զույգին մոտեցնում են տան օջախին և երդվել տալիս, որ իրենց կյանքն անգամ չխնայեն՝ նրա պատիվը անաղարտ պահելու համար։

- Այ: դա լավ բան է.— ասորդ քյաթիբը,— ես չէի կարծում, որ այդ գյավուրներն այդքան լավ րան ունենան…

- Դե՛հ, աֆֆերիմ, Արթեն,– գոշեց կայմակամը,— այժմ բավական է ծիծաղենք. հերիք է պատմածներդ։

- Տեսնո՞ւմ եք, բեյ,— իսկույն մեջ մտավ քյաթիբը,— Արթենը շատ սրամիտն է և լավ էլ ծաոա է, դուք ինքներդ գիտեք, որ նա յուր անձը չի խնայիլ տերության և ձեզ համար։

- Գիտեմ, գիտեմ,— ժպտաց կայմակամը,— Արթենը չավ հպատակ է, և մեր շահերին լավ ծառայող…

- Ծառա ենք, բեյ էֆենդի,— խոնարհեց Արթենը,— ես միշտ պատրաստ եմ ձեր հրամաններին։

- Ինձ թվում է, բեյ,— շարունակեց քյաթիբը,— որ սրանից էլ լավ մյուդիր չէ կարող լինել բոշաների համար. սովորությունները գիտեք մեզ հավատարիմ է…

- Ի՞նչ,– ասաց կայմակամը,— բոշաները նոր մյուդիր են ուզում, եղածից երևի զզվել են։

- Այսինքն,— ասաց քյաթիբը,- այդ քյսֆտառը մի շատ էլ լավ մարդ չէ. հպարտ է, համառ և յուրայինների շահերին ավելի պաշտպան։ ք՛ացի դրանից, Արթենն էլ ասում է, որ բոշաները դժգոհ են նրանից. այնպես չէ՞, Արթեն։

- Այո, էֆենդի, բոշաները դժգոհ են նրանից- Մավսես մյուդիրը խային(ապերախտ) մարդ է, տերության շահերը չի մտածում…

-Լավ, լավ, հորանջեց կայմակամր,— դրա մասին վաղը, իսկ սրյժմ հարկավոր է հյուրերիս զվարճացնել… Օսման,— դարձավ նա ծառային, շալղիները(երաժիշտները) եկե՞լ են:

- Այո, բեյ, դրսումը ոպաոում են։

- Կանչի՛ր, կանչի՛ր, սա օղիից էլ բեր։

Եվ երբ ծաոան դուրս էր վազում, կայմակամը մի բան փսփսաց քյաթիբի ականջին, ապա կռացավ դեպի՛ Աուրեյա էֆենդին: Սա ժըպտաց ու հավանության նշան արավ, իսկ քյաթիբը ոտքի ելավ և մոտ գնաց Արթենին։