Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այժմ ցրվել նրանց, իսկ հետո դժվար չէ գբգռոզներին մեկ-մեկ բռնել և այդ բոլորը խեղդել, ոչնչացնել։ Այդ միջոցին լսվեց խառնիճաղանջ աղաղակ։ Գնչուհիներն էին, որ դրսում գոռում, կայմակամին էին պահանջում տեսնել։

— Ձեզ տեսնել են ուզում, բեյ, ներս վազեց մի պաշտոնյա, շտապեցեք, առաջանում են և սպառնական դիրք ստանում։

Եվ իրավ, գրսում անհամբերությունից բոշաները սկսեցին նախ քրթմնջալ, հետո բարձրաձայն բողոքել և հուսկ ուրեմն սպառնալ։ Ետեվից հրում էին և առաջանալու հրավիրում։ Երևան եկան մահակներ, բռունցքներ…

Կայմակամը լուսամատի վարագույրի, ետևից դուրս նայեց և երբ այդ բոլորը տեսավ․ ծնկները կթոտեցին։

— Ի՞նչ անել, քյաթիբ,— հարցրեց նա վախից թոթովելով։

—Պետք է երևալ նրանց, բեյ,— խորհուրդ տվավ քյաթիբը,— երեվալ և հանդարտեցնել, խոստանալ նրանց ուզածը կատարել, ցրվելու հորդորել…

— Իսկ եթե հարվածե՞ն, եթե հարձակվե՞ն…

—Չեն անիլ, բեյ, չեն համարձակվիլ… Շուտ դուրս գնացեք։

Աղաղակը նորից կրկնվեց և այս անգամ այնպես ուժգին ու սպառնալից, որ դղրդեցրեց ամբողջ շենքը։

Կայմակամը մեռելի պես գունատված պատշգամբն ելավ։ Բոշաները երբ տեսան նրան, մի ոռնոց բարձրացրին։ Ամեն ոք խոսում էր, խառն, անհասկանալի․ ձեռքերը երկինք էին բարձրացնում, տեսնվում էին մազալից գլուխներ, արևակեզ դեմքեր, բաց բերաններ…

—Խոսեք, բեյ, խոսեք շուտ,— քաջալերեց քյաթիբը դռան միջից։

Եվ կայմակամը մի քանի անգամ բերան բաց արավ, հետո վախից գողացող ձայնով ասաց․

—Հանդարտեցեք, որդիք… ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք աղմուկ հանում… Ահա ես եմ, ձեր կայմակամը, չէ՞ որ միշտ բարի եմ եղել դեպի ձեզ, սիրելիներս… չէ՞ որ ես ձեզ համարել եմ հանդարտ, լավ ժողովուրդ. ես ինքս էլ անձամբ երբեք ձեզ չեմ նեղացրել․ եթե ձեզ զուլում է եղել, մեղավորն էլ ես չեմ, հավատացեք, իմ պաշտոնյաներն են…

—Չենք ուզում մյուդիբին…-ոռնաց ամբոխը,— ի բաց քյաթիրը…

—Անիրավություն են անում…

Ձայներն ու խոսքերը նորից այնքան խառնվեցին միմյանց, որ կայմակամը ոչինչ չհասկացավ։

—Լավ, լավ,— ասաց նա, նորից ձեռքը բարձրացնելով,— ես դիտեմ ձեր ուզածը… բոլորը, բոլորը կկատարեմ, իսկ առայժմ, քույրերս,