Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու տե՞սար, թե ովքեր էին խոսող կանանց գլխվորները. երեք կին, մի տղամարդ։

— Այո, էֆենդի:

— Գիշեր չեղած, կուզեմ, որ կանայք իմ հարեմը մտնեն ձեռքներն ու ոտները կապած. իսկ տղամարդիկ՝ բանտ։

Սպան հավաքեց մի քանի զափթիեներ և գնաց բոշաների ետևից։

Բոշաները վիճելով, կռվելով՝ հասան իրանց թաղերը։ Այնտեղ միայն գլխի ընկան, որ այդ երկպառակությունը Արթենի պատրաստածն էր. իսկ երբ մի քանի ժամ հետո լուր տարածվեց, որ երեք կանանց տարել են, հուզումը ավելի սաստկացավ բոշաների թաղերում։

Այս անգամ ժողովները վճռեցին Արթենին սպանել և նրա տունը տակնուվրա անել. բայց Արթենը զգույշ էր, կեսօր չեղած, մի խումբ զինվորներ բերեց և բանակել տվավ յուր դռան առաջ, ինքն էլ միշտ երկու զինված զափթիեների հետ էր ման գալիս։

Բոշաներն սկսեցին հուսահատվել։

Գործերն ահա այդպիսի դրության մեջ էին, երբ երեկոյան բոշաների թաղը մտավ մի սևադեմ, ցեխաթաթավ կին և բախեց աթոռակալ Մովսեսի դուռը:

Մեծ որդին բաց արավ:

— Որի՞ն ես ուզում, կին:

— Աթոռակալ Մովսեսին։

— Հայրս է և հիվանդ… մտիր. դու ո՞վ ես։

— Ճանապարհ տուր մտնեմ և կտեսնես։

Ու կինը համարձակ ներս մտավ, անցավ սենյակը և երբ ճրագի մոտ էր հասել, ասաց.

— Չճանաչեցի՞ք։

— Մարգո…— ձայնեցին բոլորը:

Զարմանքն ընդհանուր էր: Ամիսներից ի վեր կորսված, մեռած համարվածը այժմ հայտնվում էր և կանգնած էր յուրայինների մեջ. այժմ ոչ առաջվա պես թարմ ու գեղեցիկ, այլ հոգնած, պառաված, կնճիռներով էի և սևացած, թախծալից դեմքով:

7

Որքան էլ որ զինվորներ էին պահպանում տունը, այնուամենայնիվ, Արթենը խիստ անհանգիստ էր՝ թե՛ դրսում և թե՛ մանավանդ ներսում–գիշերը: Մի փոքրիկ ձայն նրան կարծել էր տալիս, թե տանիքի