Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո,— կրկնեց Խաթ֊Սաբան.— մի լավ հեռավոր ձոր գտեք և քաշեք այնտեղ։ Երեք-չորս հոգի հերիք է տավարների հետ։ Մեկը թող գնա ու գա, որ տեղը իմանա և մեզնից լուրեր տանի։

Ասաց, ոտքի ելավ, հանկարծ նայեց ամենքին և կանչեց անձկությամբ :

—Ո՞ւր է Հասանս. նա՞ էլ դաշտումն է…

— Ոչ,— ասաց պատմիչը.— դաշտի կողմում պահպանություն է անում ։

— Հրացան ունի՞ հետը։

— Ունի։

Պառավը լայն ունչ առավ։ Դաշտ մնացողների վիճակը գիտեր,պահ մի վախեցել էր, որ իր մոտը մնացած միակ և սիրելի որդին էլ բռնվել էր։

Միայն այդ, կրտսեր տղան էր, որ մնացել էր մոր մոտ։ Անդրանիկը մեռել էր և թողել էր աղջիկ-զավակ սիրուն Օդիշուին, իսկ պաոավի միջնակը՝ Մարտոսր, վաղուց հեռացել էր մոտից, հաստատվել էր Երզրումում, ամուսնացել էր այնտեղ ու քարհատությամբ էր զբաղվում։

Խաթ֊Սաբային, իր փառավոր ամուսնու մահվանից հետո, մնացել էր Հասան որդին, որ անզավակ էր և Օդիշու թոռը, որ անհայր էր։

Լոմ֊Հասանը վաղուց էր, որ սպանվել էր մի փառավոր կովի մեջ քյոլրդերի դեմ։ Ցեղակիցների մեջ հրաշքներ էր պատմվում նրա մահվան մասին անգամ։ Նա, մինչ մեռնելը, շատ քյուրդի դիակներ էր փռել շուրջը:

Ինքը Խաթ֊Սաբան ոչինչ չէր պատմում ամուսնու մահվան մասին։Մինչև իսկ այնպես էր խոսում, որ կարծես կենդանի էր նա։

Այդ էր պատճառը, որ շատ բոշաներ հավատում էին, թե Լոմ-Հասանը կենդանի է ու պիտի հանկարծ հայտնվի իր ցեղի ամենավատ րոպեին՝ նրան օգնելու համար։

Խաթ֊Սաբան էր ժառանգել իր ամուսնու ցեղապետական իրավունքները։

Լոմ-Հասանի կամքն էր այդ, որ սիրով հաստատել էր ցեղի վճիռն ու ցանկությունը ևս։ Սաբան ընտրվել էր ցեղապետուհի։ Եվ բոշաները հպարտանում էին իրենց քաջ, անվախ ու լավ ցեղապետոլհիով։

Խաթ-Սաբան թեև խիստ էր, պահանջող, բայց իր ցեղի պահպանության, նրա յուրաքանչյուր անդամի կյանքի համար պատրաստ էր մինչև վերջին շունչը կռվելու։ Վտանգավոր րոպեներին նա ամեն տեղ էր, ամենքին հասնում էր, ամենքին սիրտ տալիս ու օգնում։