Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ըմբոստ ոգին ահա դարձյալ խոսեց այն, ինչ որ հովիվներդ «գայլային վարդապետություն» անունով կնքեցին։ Բայց նա՛ խոսեց ճշմարտությունը։ Եվ վայ քեզ, արածո՛ղ նախիր, եթե նրա արձակած ճառագայթների լույսը կուրացնում է աչքերդ։

Ըմբոստ ոգին չի՛ լռում։ Վաղ թե ուշ՝ նրա խոսքերը կամուրջ պիտի լինեն, պատվանդան՝ որի վրա պիտի կանգնի ապագա ազատ հայրենիքդ և վսեմացած մարդկության առաջին հիմնաքարը։