Եվ ահա հանկարծ, որտեղից որ էր, մի էգ սատանա դուրս սպրդեց ամբոխի միջից, եկավ կանգնելու արքայի առաջ, խոր գլուխ տվավ ու ասաց.
-Ողջ լինի նորին խավար մեծությունը…
-Ի՞նչ, ա՛յ կին,— գոչեց արքան,- հնա՞րք ունիս աոաջարկելու: Խոսիր ուրեմն. բայց աշխատիր հիմար բան չասել:
Կին-սատանան ժպտաց և այսպես խոսեց.
-Թող դատապարտվեմ ես մա՛րդ դաոնալու, եթե առաջարկս անմիտ լինի։ Իմ ցույց տված միջոցի շնորհիվ մարդկությունը ոչ միայն կսկսի նորից երկրպագել ոսկյա հորթին, այլև կավելացնի իր մեջ չարությունը և ում կտա մեր շահագործության։
— Իրա՞վ… խոսի՛ր ուրեմն։ Ի՞նչ պիտի անել։
– Երկու բան միայն։ Նախ՝ ոսկյա հորթը պիտի մանրացնել և երկրորդ՝ նրան ձևափոխության ենթարկել։
– Պարզ խոսիր, կի՛ն դու,— դեմքը կնճոեց արքան,— բացատրիր միտքդ։
— Այս րոպեիս, ձերդ խավար մեծություն… մինչև այժմ ոսկյա հորթը խոշոր բան էր. ոչ ոք չէր կարոդ նրան սեփականացնել, այժմ պիտի մանրացնել նրան. հալել և նրանցից ձուլել այնպիսի՛ կլոր, փոքրիկ աստվածներ, որ մարդիկ կարող լինեն իրենց գրպանների մեջն ունենալ, դիզել արկղերի մեջ, նրանով էլ գնահատել և գնել ամեն բան… զգացմունք, միտք, կյանք… Փորձեցեք, օրինակ, այդ կլոր առավածներից մի բուռ դնել մարդկանց տասից մեկի գրպանը, և պիտի տեսնեք, որ մյուս ինն իսկույն պատկառանքով և գետնի փոշիները լիզելով՝ կերկրպագեն ունեցողին… այդպիսով ոսկյա հորթը նորից կկանգնի, և նրա պաշատամունքն այնքան մեծ կլինի, մարդիկ այնպե՛ս գազանաբար կպատառոտոն իրար՝ այդ կլոր աստվածներն ունենալու համար, որ մեզ կմնա միմիայն զոհե՛րը հավաքել և հրճվել…
Կեցցե՜ն սանդարամետք,– որոտաց Բեհեղզեբուղն ուրախությամբ,– կեցցես և դու, կի՛ն։ Ե՛կ մոտս. դու իմ թագուհին կլինես և արժանավոր փոխանորդս…
Եվ անմիջապես փուռերը սկսեցին մեծ ջանասիրությամբ ու ահագին քանակությամբ կլոր աստվածներ պատրաստել։ Հետո, սատանաները դուրս խուժեցին մարդկանց մեջ և տասից մեկի գրպանը լցրին կլոր աստվածներով։
Կլոր, դեղին աստվածների ազդեցությունը չուշացավ հայտնվելով: