խռովեց։ Ֆերաճեին վերին մասը դեռ կռնակն էր, բայց շրջազգեստը հանած էր, ներսի ճերմակեղեններուն հետ, որ հավաքված էին սրունքներուն շուրջ, մինչև ծունկերը։ Ի՛նչ որ ինք տեսավ կնոջ մեջքն էր, թիկունքներն ու երաստանը, որ արևին մեջ զարտուղի շնորհ մը ուներ, ֆերաճեին ու ներսի ճերմակեղեններուն միջև։ Դողալով ու ամչնալով, մարմանդը զգուշությամբ կոխկրտելով՝ ծածկվեցավ կաղնիի մը ետև ու մեղավոր հաճույքով մը դիտեց զայն։
Անշուշտ իրական ամբարշտություն մը չէր ասիկա։ Ո՞վ երիտասարդ եղած է ու նման հանցանք մը չէ գործած։ Բայց գիշեր մը երբ հոգնած թեղի մը տակ պառկած էր հարմանը, անցյալ ամառ, տարիներու խորունկեն այդ հիշատակը հանկարծ արթնցած էր։ Շվայտ երազ մըն էր անշուշտ, խառնի¬խուռն, կտոր-կտոր, սաղմնային տեսիլք մը։ Պարկի մը մեջ երկու քիլե ցորեն՝ լեցված էր ու կողովի մը պես ձեռքը բռնած, իրենց տան ներսի դուռեն դուրս կելլեր։ Երկու ֆիլե ցորեն' ձեռքը բռնած, կըլլա՞ր միթե։ Հազիվ ոտքը սեմին դրած էր, երբ սերկևիլի ծառին տակ հանկարծ տեսավ այդ նույն երիտասարդ թրքուհին, որուն աղվոր մարմինը կշողար։ Զգուշությամբ մոտեցավ, դիտեց ու հետո սողալեն գնաց անոր ոտքերուն առջև ու ձեռքը երկարեց գգվելու համար մարմնի այդ սպիտակ ցայտումը։ Ջեռքը դրա՞ծ էր վրան թե չէր դրած, դժվար էր հիշել, երբ աղջիկը քնքշությամբ գլուխը դարձուց ու ինքր սարսափելի ճիչ մը արձակեց, տեսնելով Վարսենիկի անզուգական ու լուսավոր դեմքը։ Դողալեն ափերը քաշեց ետ ու տեսավ, որ խանձարուրի մեջ փաթթված ու ժանյակներու մեջ կորսված մանուկ մը կար բազուկներուն վրա։ Տոնական, ոսկեշռայլ կիրակի էր ու եկեղեցիին բարձր գմբեթեն բազմագունեղ ճառագայթներ կիյնային դասը։ Հանդարտորեն կհառաջանար, երբ օձ մը խածավ ներբանը։
Այս երազին համար ևս՝ ո՛չ ոք իրավունք ուներ զինքը արհամարհելու, բայց մնացյալը կպատմվի՞ միթե։ Երբ արթնցավ, բերանը լեղի էր, բայց մարմնին մեջ անուշ թմրություն մը, անբացատրելի երանություն մը կար։ Հետին մանրամասնություններով կհիշեր երազը, զարթոնքին հաջորդող տասը վայրկյաններու ընթացքին։ Վարսենիկի մեջքին վրա, ճիշտ հոն՝ ուր կնոջ մը մարմինը կսկսի ճկուն կորությամբ մը,