Jump to content

Էջ:White Varsenik.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջուն վաճառորդ մը երգելով իր ապրանքները գովեց: Պատուհանն մը՝ ուրիշ պատուհան մը, հայ կնոջ քա-վո՜ւյ ձայն մը երկարեցավ ու ի վերջո խառնվեցավ քաղաքի խուլ աղմուկին։

— Նշանտուքը ե՞րբ է, Հելեն,— հարցուց ակնարկը պահելով։

— Երբ Փարիզեն վերջնականորեն դառնա։ Այո տարի ուսումը պիտի ավարտե։ Գիտես, Վարսենիկ, քիչ մը շատ կսիրեմ զինքը, ամեն տեսնելուս կհիվանդանամ հուզումես, իսկ ինք երբեք իր պաղարյունությունը չի կորսնցներ, անգութ տղա մըն է։ Երեկ գիշեր չկրցա քնանալ ուրախութենես, մեկնած պահուն ափիս մեջ թղթիկ մը սահեցուց, աճապարանքով անկողին գացի, կարդացի ու հուզումես լացի...

Ցուցափեղկի մը առջև կեցավ ու զվարթ շնորհով մը, որ բացարձակապես արտասանած խոսքերուն անհամապատասխան թվեցավ իրեն և չափազանց հետաքրքրությամբ մը՝ սկսավ կանացի ներքին հագուստները դիտել, քննադատելով անշուշտ զանոնք՝ քանի որ նորույթը ամբողջ Եվրոպան պետք է կտրեր Կոստանդնապոլիս հասնելու համար։

— Հանրակա՞ռք առնենք, թե քալելով իջնենք,— հարցուց:

— Քալելով,— պատասխանեց ինք անվարան։

Որքան կսիրեր այդ բազմությունը, որ կիրակի ետմիջօրեներուն կողողեր ամբողջ Բերան։ Երբեմն ամբողջ ընտանիքով պտույտի կելլեին։ Վերեն՝ Ֆերիգյուղեն, դանդաղորեն կիջնեին վար, խառնված ամբոխին, մինչև շիտակ ճամբա։ Ընդհանրապես կքալեր Զարուհիին հետ թևանցուկ, քիչ մը ետևեն։ Երեմն Զարուհիին մեծ եղբայրր՝ Վահան, կմիանար իրենց ու իրապես հաճելի պտույտ մը կընեին։ Լոկ բազմությունը դիտել կբավեր, ամբողջ շաբթվան մը դպրոցական հոգնությունը մոռնալու համար։ Ծանրաբեռնված, արևելյան փոթուռներով համալներու քովեն՝ կանցնեին կաթոլիկ վարդապետներ, խնամված մորուքներով, օսլայած օձիքներով։ Պարարտ ու հանդիսավոր տաճիկ բարձրաստիճան պաշաոնատարներու, գրեթե եվրոպականացած Էֆենտիներու կողքին, խորհրդավոր ու լի մարմիններով քյուչուք-հանըմներու զույգեր մեղմորեն կսահեին, ստեղծելով հանկուցիչ մթնոլորտ մը։ Հայ քահանաներ ու եպիսկոպոսներ կանցնեին երերալեն, ճորճորալեն, մինչ Սամաթիացի կամ Սկյուտարցի հայ մեծղի կիներ, իրենց