Jump to content

Էջ:White Varsenik.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ մը ևս բարձրացուց ու նույն երկյուղախառն հարգանքի զգացումը վերստին ծլեցավ հոգվույն խորը։ Բայց աչքերը ի՜նչ անախորժ էին, թեթև մը կբանար զանոնք ու քիչ մը գունատ դեմքին վրա կանաչ ղոլք մը կնշուլվեր։

— Անանկ է յա՛,— ըսավ մորքեռայրը,— աղբարներդ գործը մինակնին կրնան առաջ տանիլ: Անցյայները էմաեթնի Մարտիկին հետ կխորաթեինք,խոսքը վրադ եկավ նե ըսավ քի՝ Երվանդը քեֆի համար արտերը, հարմանը կիյնա, ըսավ,ռենչպերությունը արանին մեզն է, տեղը ըռահատ չի կրնար կենլ, ըսավ...

Երվանդին շրթներուն անկյունը հազիվ թե աղոտ ժպիտ մը բուսավ ։

-Հուգուգեն տաճիկ ընկերոջ մը հետ գրասևնյակ մը պիտի բանա, հա՛յրիկ,— ըսավ Վահան,— մեկ-երկու տարիեն քաղաքին էն ազդեցիկ փաստաբաններևն մեկը եթե չըլլա՝ ուրեմն ըսածս չեմ գիտեր,— ավելցուց։

Երվանդ չժպտեցավ իսկ, այդ խոսքերը հայտնապես նեղեցին զինքը։ Ձեռքը գրպանը խոթեց ա գլանիկ մը հանեց։ Երկվայրկյան մը խաղաց հետը, իր հաստ մատներուն մեջ պլոբեց ու երբ վերստին աչքերը իր ակնարկին հանդիպեցան՝ ծոլլությամբ զայն տարավ շրթներուն։Իսկ ինք մեքենաբար, քաղքի սովորության համաձայն, գործը ձգեց ու մոխրաման մը տվավ: Գրեթե ոտքի պիտի ելլեր՝ զայն առնելու համար։ Այդ փափկանկատությունը իրապես հաճույք պատճառեց իրեն ու քիչ մը զարմանալի թվեցավ։

— Ո՞վ է քի, ատ ընկերդ,— հարցուց մորքեռայրը։

— Չերքեզ Ատիլ Պեյին տղան,— ըսավ Երվանդ։

— Ծույլին մեկն է,— ավելցուց Վահան,— անցյալ տարի ղոր-զար վերջացուց։ Երվանդին երեսեն դիրքի պիտի տիրանես։ Քանի անգամ ըսի, որ վազ անցիր ընկեր ըլլալու հավեսեն...

—Հելպեթ իր հաշիվը ունի,— առարկեց մորքեռայրը,— տեղ մր գտա՞ծ եք,— հարցուց դառնալով Երվանդին։

— Պեյետիյեին դեմը տեղ մը գտանք, աս ամառ քիչ մը նորոգություն և այլն ընենք՝ նալինք ի՛նչ կըլլա...

Դուրսը մութ Էր արդեն։ Պատուհանեն կերևար. երկնքի պատառ մը ու այդ կապույտ երկնքի կտորին վրա մեկ-քանի