Էջ:White Varsenik.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ գիշերը պարահանդես պիտի երթային, որ իրար պիտի համբուրեին գուցե, օգտվելով որևէ պատեհութենե մը՝ նըրբանցքի մը մւլթին մեջ, դրան մը ետևը, գուցե պարտեզը՝ կարճ պտույտի մը ընթացքին։ Հոգվույն խորը նո՛լւն անձկությունն էր, նո՛ւյն անորոշ անհանգստությունը։ Հելեն սքանչելիորեն կպարեր։ Անոք նուրբ ու զմայլելի մարմինը կարծես, թե ստեղծված էր նվագի օրորուն հնչյուններուն հետ սահելու, թրթռալու համար։ Գուցե իր աղվոր ձեռքերով որևէ վալս մը պիտի նվագեր դաշնակին առջև։ Ժան կռնակեն պիտի մոտենար ու անոր ուսին վրա ծռած՝ այդ անուշ ձայնովը սիրո քաղցր բառեր պիտի ըսեր, բառեր, որ այնքան դյութիչ են ֆրանսերեն լեզվով և որ լոկ ծիծաղելի են՝ երբ զանոնք հայերենի կթարգմանես։

— Այս տարի հուգուգը կավարտես կոր ուրեմն,— ըսավ մորքեռայրը,— ի՞նչ ծրագիր ունիս այինք...

Սփռոցը շտկելով հանդերձ՝ քովընտի ակնարկ մը ձգեց բազմոցին վրա ու հանկարծ Երվանդին ու իր նայվածքները հանդիպեցան իրարու։ Տարօրինակ, համառ, անմեկնելի հաացք մըն էր ատիկա։ Նվաղեցավ ու գլուխը դարձուց։ Հիշեց, որ քաղաքը իր վրա կխոսեին Երվանդին համար ու մեկեն հոգվույն տագնապը մեծցավ։ Աճապարանքով ելավ դուրս, ասդին անդին տնտնաց ու առաջին անգամ ըլլալով այդ ամուսնության գաղափարը մարմին ու կերպարանք ստացավ, իրական ու հավանական եղելության մը վերածվեցավ, վտանգ մը դարձավ գրեթե։ Կասկածե դուրս էր, որ եթե Աղսաբեթ հանըմ հանդիսավորապես «աղջիկտեսի» գար՝ մայրը և հայրը պիտի ուրախանային։ Հայրը մանավանդ, որ իրական համակրանք մը ուներ Երվանդին հանդեպ։ Կրնա՞ր միթե երեվակայել այդ բիրտ, լռակյաց, գրեթե կոպիտ տղան՝ որպես ամուսին։ Իսկ քաղքի մյուս երիտասարդները ավելի լա՞վ էին միթե։ Մեքենաբար հիշեց անոնցմե մեկ-քանին ու ակամա ժպտեցավ։ Անշուշտ կային, որ ավելի շնորհալի էին, քիչ մը ավելի հղկված բնավորությամբ, ուրիշներ, որ քանի մը տարիե ի վեր արդեն՝ մեծ խնամք կտանեին իրենց հագուստին ու արդուզարդին վրա։ Բայց միայն կհաջողեին քիչ մը ավելի թեթևսոլիկ ու ծիծաղելի ըլլալ։ Երվանդը ուրիշ էր։ Խրտչելով, վարանելով, գրեթե ամչնալով ըրածին համար՝ ակնարկը