խետը աղջիկ ըսածդ տունը կշենցներ, հիմա սոխախները, պաղչաները կիյնան կո...
— Դո՛ւք ալ կչափազանցնեք քիչ մը,— ըսավ Վահան, —֊ ժամանակին հարմարելու է։ Հառաջադիմություն ըսած բան մը կա աշխարհի վրա։ Ի՛նչ որ ալ ըսեք նե՝ քաղքի սովորությունները միշտ ալ աղեկ չէին։ Գեղեցիկ ըլլալն անգամ հանցանք էր առաջ։ Չկարգված աղջիկներուն կըսեին որ, կարգվիլ կուզեք նե՝ խելոք կեցեք, զեվզեկության մի՛ ընեք։ Ամուսնանալես հետո ալ, ամոթ է՝ կարգված կնիկ ես, քիչ մը ծանր պահե ինքզինքդ։ Այդ հաշվով խեղճ աղջիկները ո՛չ մեկ զվարճության իրավունք ունեին։ Հիմա ալ վրեժ կլուծեն, քիչ մը կչափազանցեն կոր...
Զարուհի թեթև մը աչք ըրավ իրեն ու ժպտեցավ։
— Երվա՛նդ,— ըսավ մորքեռայրը,— ձան չես հաներ, քու կարծիքդ ի՞նչ է...
— Ադ կողմեն՝ Երվանդը կարծես Սահակ աղային տղան չէ,— ըսավ Վահան,— ծայրահեղ գաղափարներ ունի...
— Ադ չեղավ իշտե,— կատակով ավաղեց մորքեռայրը,— տղաքը աղջիկներուն հետ մեկ խոսք ըրածնուն պես՝ վայ եկեր է ծերերուս...
— Պոլիսը իլե ուսումը մարդը կփոխեն,— հարեց մորաքույրը։
— Պոլիս չեկած ալ նույնը կմտածեի, — ըսավ լրջությամբ Երվանդ։ — Մաքուր հագվիլը թե՛ հաճույք կպատճառե մարդուս և թե առողջապահական է։ Շիտակը եթե կուզեք՝ քաղքի մեր աղջիկները առաջվան չափ պարկեշտ են։ Միակ տարբերությունը ան է, որ հիմա քիչ մը ավելի լավ կհագվին։ Աղեկ ալ կընեն,— ավելցուց։— Մեր ժողովոլրղը քիչ մը բացվելու, կրթվելու պետք ունի...
— Կրթության բան մը ըսած չունինք,— ընդդիմախոսեց մորքեռայրը,— ամա ատտեղ ալ չափը կանցնեն կո: Նա՛ մեր տղաքը պիլե՝ ատեն կըլլա քի քթերնուն տակեն կխնդան, հա՛յրիկ կըսին, սա քիչ մը քաղքի խոսելակերպեդ վազ անցիր: էս ալ վազ չպըտը անցնիմ իշտե: Մարս-պապաս ինտոր կխորաթեին նե՝անանկ ալ ես պըտը խորաթիմ, մինչև գերեզմանը։ Աղբար, աս Ստամպոլի «պիտին» ականջս չվարժվիր կո, վեսսելամ...