Jump to content

Էջ:White Varsenik.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երվանդ կհամառեր նայիլ իրեն:Մորաքրոջը տղան բարձրացավ, իր թևեն բռնեց ու բռնի զինքը նստեցուց աթոոակին վրա: Ձեռքերը գրավ երկու ուսերուն: Փորձեց բարձրանալ, ազատիլ, բայց կարելի չէր: Կամչնար ու կուզեր նվագել նո՛ւյն ատեն: Կուրծքերը կելևէջեին հուզում են, ձեռքերը կդողային: Վահան իր երկու ձեոքերը բռնեց ու դրավ ստեղանիներուն վրա: Դաշնակին որով այն են անուշ ձայն մը ելավ ու լեզուզ հյուրասրահը: Ու հանկարծ մատները սկսան վազել ու հիշողությամբ նվագեցին քաղցրադայլայլ վալս մը, որ վերջերս սորված Հելենեն: Ամբողջ մարմինը կմասնակցեր, խորունկ հուզումով մը, մատներուն ստեղած թռչուն եղանակի արտաբերման: Ո՜րքան զվարթ ու մելամաղձոտ էր միանգամայն այդ եղանակը: Կարծես ջերմ ու անուշ ալիքներով կհոսեր մարմինեն ներս, կուրծքերուն վրա կզգար Երվանդի ակնարկին հետ, վալսին թեթև ու ուրախ հոսանքը: Վարսերը թոթ վեց ու արբշռանքով անձնատուր եղավ իր հուզումին Ու քաի կնվազեր՝ այնքան կզգար, որ եղանակին ամենեն նրբին մանրամասնություններր կարթննային մատներուն տակ: Իրեն կթվեր, թե Յալըեն աղվոր ու թեթև հով մը կբարձրանար, շաբաթ երեկո էր ու եկեղեցիին կիրակմուտքի զանգակերը կհնչեին ու ինք սպիտակ ձիու մը վրա հեծած կսլանար դեպի ծաղկած կեռասենիները ։ Արշավիր նստած կըլլար ձիուն գավակին վրա ու կռնակեն մեջքը գրկած: Հովը կվազեր իրենց ետևեն, հովը կխաղար իր վարսերուն և ձիուն բաշերուն հետ։

Ցավով ելավ աթոռակեն, ակնարկը նետած գետին, դողալով ու երջանիկ ու հանկարծ վերստին հիշեց ժանի բարակ ձեռքերը և անոր անուշ ձայնը: Հուզումը կոկորդը կխեղդեր ու կզգար, որ հանցավոր է այդ մտածումին համար:

— Աֆե՛րիմ, Վարսենիկ,— ըսավ Վահան,— շատ սիրուն կտոր մըն էր ոարկածդ, ի՞նչ է որ, ինծի կուգա թե քանի մը անգամ լսած եմ...

Գուցե հուզված ըլլալուն պատճառավ էր: Հակառակ Հելենի հարցուցած ըլլալուն, մոռցած էր կտորին ու հեղինակին անունը: Պարզությամբ պատասխանեց այսուհանդերեձ.

— Հելենեն սորվեցա, ի՞նչ ըլլալը հարցուցի ալ, բայց մտքես ելավ...

Երվանդ պարերը ձգեց ու երկվայրկյան մը նայեցավ իրեն: