Էջ:White Varsenik.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար, բայց չէր կրնար հեռանալ։ Վիրավորված թռչունի մը պես կդողար ու գորովի ալեկոծ հոսանք մը կբարձրանար ու կոկորդը կսեղմեր։

— Աղջկադ դպրոցեն դառնալեն պերի՝ ախորժակ ալ չունի։ Մեծ աղբարը ըսավ քի՝ ղըռս կելլե, մինակը սահաթներով կպտտի եղեր, մինակը կխորաթե էղեր։ Ասանկ ցավի հիչ չէի հանդիպած, Աննի՛կ հանըմ։ Սերը տղեդ կառնե կո, աղբորը տղոց էրեսը նայած չունի քի։ Արշավիրդ տեսածին պես՝ սիրտը պաղչայի պես կբացվի կո՜։ Անցած շաբաթ՝ ալ չիմացա կես-գիշերին՝ տեսնիմ քի նստեր չիղարա կքաշե կո։ Տղա՛ս, մարդ իմ, ցավ մը ունիս նե, ըսե՛, ըսի։ Ամա խոսիլ չուզե նե՝ կրնա՞ս մի բերնին նուղապ մը լախըռտը քաշել, գոց կղպանք կլմանի...

Ճեփ-ճերմակ էր այդ ծերունի, այդ զմայլելի մոր դեմքը: Կիսաբաց դրան մեջ բարակ մարմինը կդողար կարծես։ Ձեռքը դրած էր դրան ռունգին վրա ու հազիվ հուզումը կհաջողեր զսպել։ Ակնարկը պահեց ու կարծես ամչնալով, կարծես ամոթապարտ ձայնով մը ըսավ.

— Չէ նե ադ չըլլալիք, ի՜նտոր ըսիմ՝ ադ էրկու տարի էռեջվան ճահիլության համար է։ Դուն ալ, Հայրապետ աղան ալ լսած ըլլալու եք: Ադ Այիշե կըսին նե, ատ տաճիկ ջլթիկը... Ճահիլություն մըն է՝ արեր է։ Գի՛տես յա, Աննի՛կ հանըմ, աղջկադ արունը մտնող մարդիկ չինք։ Իր մարն իմ՝ գի՛տիմ ադ ալ՝ աղջկադ ցավեն էր։ Չէ նե ատանկ խալթ խառնող տղա չէր...

Տերևի պես, հովին բերանը ինկած նուրբ տունկի մը պես կդողդոջեր։ Սուր ցավ մը մտավ սիրտը։ Ամե՛ն ինչ պատրաստ էր տալու՝ խնայելու համար այդ ծերունի կնոջ, ազատելու համար զայն իր տղան պատճառավ զգացած ամոթեն։

— Աղսա՛բեթ հանըմ, շիտտակը սիրտս կոտրեցավ, իշտե ատանկ բաներ մտքեդ անցնելու չես։ Ես ալ, էրիկս ալ լսեցինք ամա՝ հավատալնիս չեկավ։ Ի՜նչ է նե անցած գացած բան է։ Էրիկ մարդ ին՝ ատանկ բաներ կանեն։ Գիտցած ըլլաս քի՝ էրկուքս ալ զավակնուս պես կսիրինք Երվանդը։ Ամա աղեկ արիր՝ ըսիր տե, սերտս պաղըշկեցավ...

— Քեզի չըսիմ՝ որի՞ ըսիմ, Աննի՛կ, սիրտը էրած չըլլար նե՝ ատանկ բան անող տղա էր։ Լսեցի նե՝ շաշմիշ էղա մնա-