Jump to content

Էջ:White Varsenik.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նեին Չերքեզ Ատիլ պեյի տղուն հետ։ Քովնտի ակնարկով մը դիտեց զայն ու կռնակը դարձուց, բայց գիշերը երբ տուն վերադարձավ՝ սիրտը խորունկեն կհեծկլտար ու մարմինը ցանկութենեն բաշ կթոթվեր։ Կրնար այդ գեշ ցանկության աղաղակը լռեցնել միթե։ Զայն կտեսներ մերկ, իր հեռավոր ու հանցավոր երազին մեջ տեսածին պես ու ճիշտ մեջքին վրա, հոն ուր՝ կնոջ մը մարմինը կսկսի ճկուն կորությամբ մը, դյուրին սահանքով մը ազդրերուն իջնել, սիսեռի մեծությամբ պենկ մը կար, սև պենկ մը։

Ու ծիծերը երեսինրը կխնդային, կցատկեին՝ արևին համբույրին տակ։

10

Շունեն ավելի հավատարիմ էր այդ ճեվելիկին փիճը: Ախոռին դրան առջև շան պես կսլքտար։ Երբ զինքը նշմարեց շանորդին եթե պոչ ունենար պիտի շարժեր, հայտնելու համար քաղքի ստահակի, մերտ լակոտի իր անվերադարձ հավատարմությունը։ Ձեռքերը տաբատին գրպանները առաջացավ ու դիմավորեց իր տերը։ Դեմքը չէր խնդար սակայն ու Երվանդ անմիջապես զգաց, որ լուրջ ըլլելիք մը ունի, ցավ մը ունի։

— Ծե՛ Սերգիս, նորեն ի՞նչ ունիս նայինք...

Դիպվածով շիտակ ճամբու վրա ինկած՝ պատանի ոճրապարի դեմքին վրա մկան միսկ չշարժեցավ։ Շեշտակի նայեցավ տիրոջը աչքերուն ու մեկեն միտք փոխեց։

— Ատանկ փուշտին հետ լայըխ չի քի՝ գործ ունենաս, թող առնելիքը ըլլա, յա ճեվելեկ կարպիսին աղբարն իմ յա չիմ...

— Ծե՛ քյոփօղլու,— ըսավ ինք կատակով,— սա լեզվից տակը ի՞նչ կա՞նե չըսես...

— Կըսիմ, ամա խոսք տուր քի ղըզմիշ չպըտը ըլլաս։

— Աղե՛կ, ըսե նայինք։

Բերանը ծռեց, ձեռքերը տաբատին գըպաններեն հանեց ու խոթեց գոտիին մեջ։ Վերստին երիտասարդ գայլի իր գորշ դեմքը բարձրացուց ու նայեցավ իրեն, գլխուն ետևը քերեց ու մռնչալով ըսավ.