Jump to content

Էջ:White Varsenik.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գար, որ երկար տարիներե ի վեր առաջին անգամ ըլլալով, արցունքի կաթիլներ կային։ Բիրտ, խստակենցաղ, ուժգին ներքին կյանքով մը ապրող, տարիներով լռությամբ իր ցավը որոճացող մարդու կարծր դեմքը բարձրացուց ու ցուրտ հանդարտությամբ մը նայեցավ Վարսենիկի թաց աչքերուն։ Խորապես կանդրադառնար, որ իր ճակատագիրը վճռվելու վրա էր։ Իրավ ունք ուներ միթե երիտասարդ աղջկան մը պարտադրել, որ սիրե զինքը։ Կրնա՞ր միթե տարիներ այս տաժանելի տառապանքը կրել։

— Մտիկ ըրե, Վա՛րսենիկ,— ըսավ գողացող ձայնով մը,— գի՛տեմ, որ զիս լավ չես ճանչնար, հանցավորը հարկավ ես եմ, մերինները անգամ զիս լավ չեն ճանչնար...

Վարսենիկի գունատ դեմքին վրա արցունքի կայլակ մը կար, որ կշողար։ Պատին կրթնած ըլլալով՝ գլուխը թեթև մը հակած էր։ Ձեռքը դրած էր աթոռին մը ու կջանար հուզումը զսպել, բայց ինք կզգար անոր երիտասարդ կուրծքերուն ելևէջը, կզգար անոր մարմնին դողը, բարակ հագուստին տակ։ Մեկ ոտքը քիչ մը առաջ նետած ըլւալուն պատճառավ ագահ հաճույքով մը ինք կնշմարեր անոր ազդրերուն ու ծունկերուն կաղապարումը։ Հուզումն ու հեշտությունը կորոտային մարմնին մեջ։

— Եղբորս հարսնիքի գիշերեն ի վեր է,— ըսավ ակնարկը պահելով։ — Բայց եթե սրտովդ չէ, եթե հորդ ու մորդ սիրտը չկոտրելու համառ է...

Ձայնը խեղդվեցավ կոկորդին մեջ, արցունքները թրջեցին թարթիչները։ Այդ հեղակարծ տկարութենեն զայրացած՝ ծայրագույն ճիգով մը զսպեց ինքզինքը ու անորոշ ձայնով մը ավելցուց.

— Վնաս չունի, չորս տարի ինչպես որ ապրեցի, անանկ ալ կշարունակեմ։ Չեմ ուզեր, որ կհասկնա՞ս...

Մաշած թելի մը պես ձայնը փրթավ։ Դեմքին վրա արևի ճառագայթ մը կխաղար։ Բաց պատուհանեն պարտեզին բուրումը կլենար ներս։ Փողոցեն կառք մը անցավ ճռնչալեն, լռությունը պատառ-պատառ խզելեն: Դեղձանիկը քաղցր, սուր, համառ դայլայլով մը ճչաց։ Ու նրբանցքեն պատի մեծ ժամացույց մը հնչեց։ Սենյակին լռությունն ու դրսեն եկած այդ ձայները ջղայնացուցիչ, անտանելի թվեցան իրեն։ Կար-