Էջ:White Varsenik.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարվածել։ Քայլ մը հառաջացավ ու ձեռքը երկարեց։ Ձախավերությամբ իրարու ձեռք սեղմեցին ու ձախավերությամբ ժպտեցան։ Օ՜ ի՛նչ քաղցր էր անոր դեմքը՝ իրիկվան լույսին մեջ։ Մութ-լեղակագույն աչքերուն խորը կարծես արցունքի կաթիլներ կային։ Ու անոր աղվոր կուրծքերը կարծես պիտի պատռեին այդ բարակ հագուստը՝ կարծես ափերուն մեզ պիտի ցատկեին։ Հանցավոր մանուկի մը պես ամչցավ այդ սիրո տաժանելի ծարավին համար ու գլուխը անգին դարձուց։

— Վարսենիկ, աղջիկս մեզի սուրճ մը եփե, քիչ մըն ալ պաղ ջուր բեր,— ըսավ Հայրապետ աղա ու աճապարեց դուրս ելլել,— էթամ սա սեննաները բերիմ, Երվա՛նդ, նա՛յե տե՝ բան մը կրնանք անել նե՝ անենք...

Վարսենիկ պատուհանները կբանար։ Քիչ մը երկարեց հասակը ու արևարգելը քակեց։ Լույսին մեջ անդիմադրելիորեն գեղեցիկ ու տենչալի էր անոր մարմինը։ Տառապելով ու անձկությամբ կնայեր ու այդ ահարկու հեշտության ծարավը երանքները կխարազաներ։ Անշուշտ բացարձակապես տերը չէր իր արյան մոլուցքին։ Բրտությամբ մոտեցավ ու վայրենի շարժումով մը, կռնակեն դրկեց զայն։ Բազուկներուն մեջ կզգար անոր աղվոր մարմնին թպրտիլը։ Անհուն ծարավով մը, դողդոջուն շրթներր դրավ անոր քնքուշ ծոծրակին վրա ու երկարորեն համբուրեց զայն։ Բազուկները երկաթյա սեղմումով մը զրկած էին այդ քաղցր իրանը, որ ջղաձգությամբ կդիմադրեր։ Դոզալով ձգեց զայն՝ զգալով Վարսենիկի կուրծքերուն ելևէջը, զգալով հեծկլտուքը։ Ջախջախված ու ամոթապարտ՝ քաշվեցավ մեկ կողմ ու իր արարքին ամբողջ տգեղությունը տվայտելով զգաց։ Գորովի անհուն ու եղբայրական զգացում մը լեցուց հոգին։ Դանդաղությամբ մոտեցավ ու կուզեր ներողության խոսք մը ըսել, կուզեր բացատրել իր ներքին տագնապը, բայց բառերը կդողդոջեին շրթներուն վրա, մարմինը կցնցվեր։ Կզգաը որ ոչինչ կրնար իր բիրտ բնավորությունը մեղմել, ոչինչ կրնա զինքը արժանի ընծայել այդ զմայլելի, նուրբ ու զգայուն աղջկան։

Գեթ Հայրապետ աղան վերադառնար։ Եթե մտիկ ըներ իր ներքին ձայնին՝ անմիջապես պիտի հեռանար սենյակեն ու պիտի փախեր։ Բայց մարմինը ցավագին հաճույք մը կզգար՝ վայելելով Վարսենիկի ներկայությունը։ Աչքերուն խորը կըզ-