մը, մարմանդի և հովանիի։ Քարե պատվարներու ետին՝ դյուրությամբ մարդ կհանդիպեր պիստակի ծառերու։ Կային նաև ուրիշ ճամբաներ, ուր ոչ մեկ խոնջենք կրնար ապավեն գտնել։ Երբեմն անոթությունը կրնկակոխ կհետևեր իրենց քայլերուն։ Այլ ուշ կամ կանուխ քունը կհաղթեր ամեն թշվառության։ Ու երբեք, ոչ ոքի համար, քունը կրնա այդքան քաղցր ըլլալ։ Ո՛չ մեկ աղտեղի արարք, ո՛չ մեկ զղջում, ո՛չ մեկ նվաստություն, ո՛չ մեկ հիվանդ ցանկություն, ո՛չ մեկ անհագ ախորժակ, ո՛չ մեկ տանջալի փառք, ոչ մեկ երկյուղ կպղտորեր զայն։ Պատանի աստվածներու պես կննջեինք իրենց ճակատները լուսնկային ու երկիրը իր բերրի ու զորեղ բազուկներուն մեջ կօրորեր իրենց շենշող մարմինները։
Այդ ապերախտ տարիքին, կրնա՞ր դիտնալ միթե, ի դիմաց առաջին խոչընդոտներուն, թե կյանքը այնչափով կնծայվի մարդոց, որչափով որ այս վերջինները արժանի են գեղեցկության։ Ամեն ինչ կրնա հաղթանակ ըլլալ կյանքի մեջ, եթե օրենքդ հաղթությունն է։ Եթե գիտես երգելով հաղթել։ Ճամբանե՜ր, ճամբանե՜ր, փախուստի ի՞նչ հմայիչ կարելիություններ դեռ կհամենային ձեր վրա։ Կրնար հարավ երթալ ու կրնար հյուսիս Էրթալ։ Ու գիտեր թե ոչ մեկ դուռ ընդմիշտ գոց կմնար՝ անոնց առջև, որ բախիլ գիտեն։ Պարտեզներու ու բանջարանոցներու մեջ ի՞նչ արահետներ կայինք որ քեզ կրնային առաջնորդել զով հագեցումներու։ Թեթև մը կվերցնեիր սողուն ճըղիկը ու իրիկվան արևեն տաք վարունգը կմնար ափիդ մեջ։ Հողին վրա հասունցած մասը թեթև մը ճերմակին կուտար։ Ակռայի ագահ հարվածներով կճեղքեիր զայն ու մեկեն այդ հյութեղ պտուղին անփոխարինելի համը կլվար քիմքդ ու բույրը դեմքդ կոռոգեր։ Եթե հազար չգտնեիր, կգոհանայիր անուշ շողգամներով կամ ծաղկակաղամբով, որ գիտցողը հում կուտե միայն։ Ամենուրեք երկիրը հարուստ էր՝ կերակրելու համար իր վա չկա տուն ու անառակ զավակները։ Ու ամենուրեք հետ ճաշու ապաստան կուտար հոգնությանդ։ Երբեմն նույնիսկ կզվարճանար դեմքդ գուրգուրալով իր սույլերով, կարկաչյուններով ու սյուքերով։
Ոչ միայն պիտի չկրնար հաշտվիլ բնավ այս կյանքին հետք այլև այս մարդոց ապրելու եղանակին։ Իր բոլոր դժգոհությունները, որ հաճախ անբանաձևելի էին, կմթագնեին ար-