Էջ:White Varsenik.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արուսյակ նստավ անկողնին եզերքը ու ինք՝ երկարորեն դիտեց զայն։ Մազերուն հարդարանքը փոխելեն ի վեր՝ դեմքը ստացած էր նոր ու գրեթե ավելի զվարթ քաղցրություն մը։ Մորթը ճերմակ էր ու նուրբ հատիկներով։ Բերանը բարի Էր ու սակավիկ մը մսեղ։ Ու չփակը, ինչպես միշտ, կուռեր իր երիտասարդ կուրծքերուն շեն լիությամբ։ Քանի կդիտեր զայն, այնքան զորությամբ կհիշեր մայրը։ Անոր աչքերուն խորը՝ փոքրիկ ճիգով մը կրնար նշմարել մորը անմոռանալի ժպիտը։ Ու անոր ձեռքերուն վրա մորը գուրգուրանքները կային։ Անոր ներկայությունն իսկ կբավեր իր հոգվույն խաղաղություն ու բարություն շնորհելու համար։

— Հնազանդ հանըմը տունը ըլլալու չէ,— ըսավ ինք հեգնությամբ,— չէ նե մինչև հիմա ձայնը կլսվեր...

Արուսյակ ձեռքը դրավ գլխուն վրա ու մեղմորեն պատասխանեց, առանց սուտ գայթակղության կեղծելու, առանց ձայնը բարձրացնելու.

— Ինչո՛ւ համար ինձ հետ ալ այդպես կխոսիս։ Մասնավոր կերպով քաղաքին կոպիտ բառերը կգործածես՝ շուրջիններդ նեղացնելու համար։ Հիմա որ պատերազմը վերջացած է՝ ուշ կամ կանուխ դպրոց պիտի երթաս։ Եթե ուզես՝ բոլորեն ավելի հաճելի հայերենով մը կրնաս խոսիլ։ Իսկ մեծ մայրդ հեգնելը բնավ խելացության նշան չէ։ Կտեսնես՝ օր մը պիտի զղջաս այսօրվան զգացումներուդ համար...

Դուրսը, դրացի պատին մեկ խոռոչին մեջ, բույսի թել մը կար, տունկի ստվեր մը։ Վերադարձեն ի վեր՝ կկարծեր թե հովը պիտի ավլե զայն կամ տեղատարափը պիտի խլե անոր վտիտ արմատները։ Բայց բույսի թելը միշտ հոն էր, նույն խոռոչին մեջ ու կդողդղար։ Ու ինք վստահ էր, թե երբեք պիտի չղղջար այսօրվան իր զգացումներուն պատճառավ։ Ինչ որ չէր ներեր մեծ մորը և մյուսներուն՝ անոնց օտարությունն էր, անոնց տարբեր ու քաղքենի տան մթնոլորտը։ Ատելություն չէր, որ կզգար դեպի իր ազգականները, այլ խորունկ դառնություն մը կյանքին դեմ, այս կյանքին դեմ։ Զղջալու խնդիր չէր կրնար ծագիլ բնավ, քանի որ ոչ մեկ գորով կզգար հոգվույն խորը։ Բացի Վերգինե մորաքույրեն, որ դեռ քաղաքեն մաս մը կկազմեր իր ընտանիքին, մչուսները պատահա-