Jump to content

Էջ:White Varsenik.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րըս պատվին տերը,— կրկնեց զայրույթե դողդոջելով, կուլ տալով արտասուքի կաթիլները։

Բայց արդեն փողոցի դրան առջևն էր։ Կուզեր առանց այլևայլի հեռանալ, այդ գիշեր իսկ ու երթալ Արշամին սենյակը, բայց Վերգինե մորաքույրը չէր ձգեր թևը։ Քաղցր բառերով կջանար խաղաղեցնել զինքը ու միաժամանակ Արուսյակը կկանչեր, իր վերարկուն ու տանը բանալին ուզելու համար։ Դժվար չէր մորաքրոջը թևը թոթվելե փախիլ, բայց այդ սեղմումը մարմնին կպարգևեր հաճելի խռովք մը։ Ու քանի հաճույքը կմեծնար՝ այնքան արցունքները ավելի առատությամբ կհոսեին այտերն ի վար։

Միջադեպեն ի վեր առաջին անգամն էր, որ կտեսներ զայն ու շփոթությունն ու անձկությունը այնքան մեծ էին, որ չէր համարձակեր իսկ ակնարկը բարձրացնել։ Երբ ջանաք բազուկը ազատել խուսափելու համար անոր մարմնին հպումեն, մորաքույրը կարծեց, թե պիտի փախի ու զայն քաշեց իրեն։ Չէր կրնար ըմբռնել, թե ինչպե՞ս մորաքույրը մոռցած էր այդ դեպքը ու շատ բնականորեն կշարունակեր խոսիլ իրեն։ Փողոց ելածին պես՝ հեղակարծորեն հանդարտեցավ ու հեզությամբ հետևեցավ անոր։ Զայրույթը չէր փարատած, այլ անոր կից ուրիշ զգացում մր կցնցեր զինքը։ Ակնարկր խոնարհեց՝ չնշմարելու համար մորաքրոջը թիկունքները, հեռու վանելու համար իր էութենե այդ տեսիլը, որմե կամչնար լալու աստհճան։

Հապճեպով մորաքույրը անկողինը փռեց ու ինք հապճեպով մտավ անկողին, օգտվելով անոր բացակայութենեն։ Երբ ան վերադարձավ թեյի սկահակը ձեռքը՝ ինք վերստին իր զայրույթին հետ էր ու իր ծրագիրներուն։ Մորաքույրը անկողնին եզերքը նստավ ու սկսավ թեյը խմել՝ հետզհետե ամրանալով իր տված որոշման մեջ:

— Քաղաքր, երբ պզտիկ էիր, զիս շատ կսիրեիր,— ըսավ մորաքույրը ու իր ազատ ձեռքը սեղմեց իր ձեռքերուն մեջ,— երբեք խոսքս չէիր մերժեր։ Այնքա՜ն փոխված ես, որ եթե մայրդ ողջ ըլլար պիտի չճանշնար քեզ...

Քիչ մնաց պիտի խաղաղեր հոգին։ Ձեռքը մորաքրոջը ձեռքերուն մեջ կվառեր կարծես։ Ու մեկեն հիշեց իրենց պար-