Էջ:White Varsenik.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Կինը հաճությամբ դիտեց զինքը ու ինք ժպտեցավ։ Իրեն թվեցավ, թե մեղսակից բան մը կար իր հայացքին մեջ։ Հետո եկեղեցիե մը զանգակներ սկսան հնչել ու աստիճանաբար քաղաքին աղմուկը խորունկ ալիքներով ելավ վեր։ Մոտակա շուկա չեն միօրինակ ու հաճելի վլվլուկ մը կտարածվեր միջոցին մեջ։ Ձմբան կիրակին ոչ միայն զվարթ էր ու տոնական, այլև գրեթե գաղջ։ Հայնժամ միայն անդրադարձավ, թե Արշամ համաձայն իր հին սովորության, պատուհանը բաց ձգած էր։

Սռթնեցավ բաղրիքին ու երկարորեն դիտեց քաղաքը։ Երրորդ հարկեն այդ եռուզեռը ոչ միայն հաճելի, այլև նկարագեղ էր։ Ու այդ բազմությունը հազիվ թե կնմաներ Բերիո խայտաբղետ ամբոխին։ Երբեմն ակնարկը կառչած կմնար գեղեցիկ կնոջ մը, որ շնորհալիորեն կկորսվեր, իր հետքերուն վրա ձգելով անորոշ հուզումներ։ Մերթ ընդ մերթ Համաձայնական սպանելու և զինվորներու համազգեստներ հավելվածական երանգ մը կընծայեին տեսարանին։ Առավոտը իրապես կծածաներ վրան՝ անգայտ զվարթությամբ մը։ Բանաստեղծության փշուրներ կծլեին շրթունքներուն վրա, երգի թռչուն նոթերու հետ պարանցիկ։ Ու երևակայությունը ոստոստելեն կվազեր տարիե տարի ու քաղաքե քաղաք։ Գարունը մերձ կթվեր։

— Կհիշե՞ս,— ըսավ Արշամ,— Արմինեն, որուն երկուքս ալ սիրահարված էինք։ Անցյալ օր պատահմամբ հանդիպեցա իրեն, բայց չհամարձակեցա մոտենալ։ Եթե չեմ սխալից, Ամերիկյան վարժարանը կերթա...

Քիչ մնազ պիտի բողոքեր վերստին։ Ամբողջ վեց ամիս տևած էր այդ պզտիկ վեճը, հոն, Բերիո մեջ։ Տանիքը, աստղազարդ, աստղածորան երկնքին տակ, երբ վերջապես հարավի լույս գիշերը կպարուրեր ողջ քաղածը, երբ վերջին երգերը կլռեին, Արշամ, որ իր անկողնի դրացին էր, կսկսեր մեղմորեն խոսիլ Արմինեի մասին, որ աղախին էր գերման բարձրաստիճան սպայի մը տունը։ Կխոսեր ջերմ ու խանդավառ ձայնով մը ու ինք, որ չէր պատասխաներ բնավ, լռությամբ կտառապեր, այդ նորածագ սիրո պատճառավ։ Արշամի հին հանկերգն էր ատիկա։ Առաջին օրեն իսկ զվարթությամբ պնդած էր, թե երկուքով սիրահարված էին նույն աղջկան վրա ու հակառակ իր համառության, երբեք չէր