Jump to content

Էջ:White Varsenik.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուզած տարհամոզվիլ: Ու ինչ որ, այդ վեց ամիսներու ընթացքին, զայրացուցած էր զինքը, Արշամի պնդումներուն ճշմարիտ ըլլալն էր։ Իրեն կթվեր թե՝ իր զգացումները շատ ավելի խորունկ էին, քան իր ընկերոջ ուրախ և շեն սերը, որ աղջկան շուրջ, երիտասարդ անասունի մը պես կցատկրտեր։ Սեր մը, որ ան կգոռար տանիքներուն ու ճամբաներուն վրա, ծանոթին ու անծանոթին։ Գուցե քիչ մըն ալ կնախանձեր, վասնզի Արշամ ծայր աստիճան ազատությամբ կխոսեր Արմինեի հետ, մինչդեռ ինք կգոհանար զայն դիտելով, երկար ակնարկի մը մեջ սիրելով անոր նուրբ երիտասարդությունը։

— Մտի՛կ ըրե,— ըսավ հանկարծ Արշամ,— գործերնիս հաջողածին պես՝ աշխատանքս կձգեմ ու քանի մը օր կպտտինք ու կզվարճանանք։ Քիչ մը դրամ ունիմ՝ կծախսենք: Շարժանկարի երբեք գացա՞ծ ես...

— Ո՛չ,— պատասխանեց անփույթ, բայց մտքերը այլուր էին։

— Զարմանալի է, պե,— հարեց Արշամ,— ուրեմն քեզ տեղ մը շեն տանիր։ Ամբողջ օրը ի՞նչ կընեմ տունը...

— Կկարդամ, կդիեմ,— ըսավ մեղմորեն։— է՛ն քիչը հարյուր գիրք կարդացի գալես ի վեր։ Եթե ձանձրանամ՝ քիչ մի զիսերը կպտտիմ...

— Անմիջապես նկատեցի, որ ամբողջովին փոխված ես,— ավելցուց Արշամ՝ հանկարծ լրջությամբ մը դիտելով զինքը,— տարեց մարդու պես ծանրախոհ ես, խնդալը ի՛նչ է չես գիտեր։ Մարդ երկու անգամ երիտասարդ չըլլար, գիտցած ըլլաս...

— Ծերունու խոսք է ատիկա,— ըսավ ինք,— ամեն մարդ իր ուզած ձևով կգործածե իր երիտասարդությունը։ Ընդհակառակը երիտասարդը ես եմ,— ըսավ բուռն ձայնով մը ու զարմացավ իր ըսածին վրա,— քու բոլոր շարժումներդ ու խոսքերդ պատանեկան ոչինչ ունեն։ Շատ աճապարանքը լավ չէ, մարդը կանուխեն կծերացնե։ Մինչդեռ դուն,— հարեց համառությամբ նայելով անոր աչքերուն,— արդեն մյուսներուն հետ ես, անոնց որ այլևս ոչինչի կհավատան ու ամեն ինչի կուզեն արագությամբ տիրանալ...

Ու անգամ մը ևս զարմացավ իր իսկ արտասանած խոսքերուն վրա։