մեջ կգտնվեր։ Քաղաքին մեջ կրթական բարձրագույն հաստատություն մը գոյութ չունենենալուն պատճառավ իր բոլոր հարուստ ու բարեկեցիկ բարեկամները կդրդեր, որ իրենց զավակները Պոլիս երկրորդական վարժարան ղրկեն։ Ու հակառակ կնոջը համառ ընդդիմության՝ (ամեն գնով որոշած էր, իր մեծ աղջկան, Վարսենիկին երկրորդական ուսում տալ։
Իր խոշոր մատներուն մեջ գլանակ մը փաթթելեն, վերադարձավ սափրիչին քովեն։ Իրիկունը հետզհետե կշեննար մեծ շուկային մեջ։ Խանութպաններ ու արհեստավորներ փոքրիկ խմբերով կխոսակցեին ասդին անդին։ Շատրվանին առջև ջրկիրներ կաղմկեին։ Մոտակա հունական եկեղեցիին զանգակները քաղցրորեն կհնչեին տերունական օրը ավետելով ու բերելով զայն մինչև մահմեդական թաղին եզերքները։
Հազիվ գլանիկը վառած էր, երբ սրճարանատեր Ահմետ նարկիլեն բերավ ու համաձայն սովորության՝ զայն դրավ գետինը, ցած աթոռակի մը վրա, գրասենյակին առջև ու արեվին մեջ։ Հայբապետ աղա տնտնալեն ելավ դուրս, գլանիկը նետեց, հազաց ու բարձր ձայնով ըսավ.
— Տե՛, Կարպիս, Աանտալեա մը բեր սրտեղ...
Հորանջելով ու զվարթ տրամադրությամբ նստավ աթոռին վրա, ոտքերը երկարեց, փոքրիկ ունելիով շտկեց կարմիր կրակի կտորները, հաճոյամոլիկ հետաքրքրությամբ մը հոտվըտաց թեմպեքին, բթամատը անցուց թիկնոցակին ներսի կողմը ու վերջապես ծխափողը դրավ բերանը ու սկսավ իր նարկիլեն քաշել, հարուցանելով ջրի ուրախ աղմուկ մը: Իր հաճոյասեր ու քաղքենի առևտրականի ընթացիկ կյանքին ամենեն քաղցր սովորություններեն մեկն էր ատիկա՝ երեկոյան նարկիլեն։ Ծխելով հանդերձ մտովի աչքե կանցներ իր բոլոր ընթացքի մեջ եղող գործերը, սպասելով որևէ բարեկամի մը, միասին տուն վերադառնալու համար։ Երբեմն ալ երկարորեն կխորհրդակցեր իր գործակատար֊գրագրին հետ ու հաջորդ օրվան համար կարգադրություններ կըներ։
Իրապես քաղցր էր երեկոն՝ նաև քաղաքին վրա։ Շատրվանին քովի հաստաբուն սոսիին վրա թռչուններ կճռվողեին։ Շրջիկ վաճառորդ մը անցավի գառնուկի խորոված գլուխներով լեցուն ափսեով մը։ Բազմաթիվ առևտրականներ ու ար-