Էջ:White Varsenik.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հը, իսկ ինք ոտքի վրա՝ ըմբիշի մը պես կպատրաստվեր կարծես նոր կռիվներու։

— Արշամ,— ըսի մեղմորեն,— դուն ալ քու հին սովորություններդ ունիս, օրինակ, նյութը տեղափոխել, նյութեն շեղիր Զարեհին դիտողության չէ որ պատասխանեցիր այդ ամբողջ պոռթկումովդ, այլ անգիտակցաբար բուն նյութը բառերու կույտի մը տակ թաղեցիր։ Զարեհ կըսեր թե՝ ամեն կյանք պարտությամբ կվերջանա։ Փոքրիկ լրացումե մը հետո ասպարեզ կկարդամ քեզի հերքելու այդ իրողությունը, եթե կրնաս։ Այո՛, ամեն անհատական կյանք պարտությամբ կվերջանա։ Ո՛չ մեկ կյանքի ներբող, ո՛չ մեկ հրճվանք, ո՛չ մեկ անկորնչելի ստեղծագործություն կրնա ժխտել այս իրողությունը։ Դուն իսկ ընդունեցիր զայն արդեն, երբ ըսիր, թե կյանքին դեմքը մեկ չէ, թե ան շարունակաբար նոր կերպարանք կստանա... Կյանքին մեջ, կյանքին դիմաց՝ դուն առանձին աշխարհ մըն ես, տիեզերք մը։ Ուրիշ ոչ մեկ երկրի վրա՝ քու ձայնդ ունի, քու անցյալդ, քու հուզումներդ։ Ուրիշ ոչ մեկ երկրի վրա՝ ճիշտ քեզի պես կխոսի ու ճիշտ քեզի պես երջանիկ կըլլա։ Ու օր մը կյանքը պիտի նետե քեզ իր ափերեն՝ մահվան թագավորության անհուն պարտեզին մեջ, որ գերեզմանը կկոչենք։ Քու հանած ամբողջ աղմուկդ ոչնչի պիտի ծառայե։ Օր մը պիտի գա, երբ մարմինդ խուրունկեն, ինչպես կըսեիր, ոչ մեկ հետին բջիջ պիտի կրնա նորոգել։ Կյանքը պիտի կասի քու վրադ։

Անհանգիստ շարժումներով էր, որ կլսեր զիս,- այլ երբ վերջացուցի, չպատասխանեց։ Խոշոր գլուխը ծռած կդիտեր զիս, կարծես որոնելով մտքերը, կարծես չկրնալով հարկ եղած բառերը գտնել։

— Մտիկ ըրե,— ավելցուցի ժպտուն,— իրողության մեջ լիսվիե իրավունք ունիս, քանի որ Զարեհի հետին մտքին դեմ էր, որ կվիճեիր։ Ամեն կյանք պարտությամբ կվերջանա, հետևաբար բոլոր հաղթանակները զուր են։ Ահա՝ ինչ որ կարելի էր հետևեցնել։ Ու անշուշտ ասիկա կյանքի վտանգավոր ըմբռնում մըն է։ Անշուշտ իրավունք ունիս, երբ կըսես թե մարդ պետք է զվարթությամբ ապրի, թե հաղթանակը կյանքին՝ մահվան վրա բացահայտ է ամենուրեք։ Բայց վիճիլ չես գիտեր։ Ահա Զարեհին արտասանած նախադասությունը։