Էջ:White Varsenik.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րիներ առաջ արտասանված բառեր, փոքրիկ միջադեպեր, հաճույքներ։ Թփիկ մը՝ ածուի մը եզերքը, ծերունի կին մը, որ շաբաթը անգամ մը կուգար տուն, մեր աղախնին հետ ընթրելու։ Աներևակայելիորեն աղքատ էր այդ հեք պառավը, բայց մաքուր։ Ու կարելի չէր չսիրել զայն։ Իր հոգնած աչքերուն խորը բարությունը կցոլար՝ սուրբ նշույլներով։ Իր ձայնը կարծես կհեռանար աստիճանաբար։ Լռությամբ կնստեի քովը ու կուզեի, որ ողջ գիշերը խոսեր ինձ։ Մեր քաղաքին կենդանի պատմությունն էր կարծես ու արթուն խիղճը։ Ու երբ ոտքի կելլեր, գավազանին վրա դողդոջելեն ու մեքենաբար օրրելով գլուխը, անպարագիծ գորով մը կհամակեր հոգիս։ Ու արտասվելու քաղցր ծարավ մը կսեղմեր կոկորդս: Երբեմն կուլայի իսկ։


Դեկտեմբեր քսանըմեկ

Ոչ, պիտի չկրնամ խուսափիլ բնավ իր հայացքեն։ Այգուն, առաջին ժամեն մինչև ուշ գիշեր ան վրաս կծածանի՝ սիրո երգի մը պես։ Կարելի չէ, որ հրաժարիմ իրմեն։ Ո՛չ ուշադրությունս իմս է, ո՛չ ալ հոգիս։ Ուր ալ երթամ՝ իր ձայնը կհետևի ինձ։ Ու ոչ ոքի հետ կհաջողիմ հրաժարիլ իր ներկայութենեն։ Վայրկյաններ կան, երբ իր անունը կթռի շրթներես։ Կուզեմ աղաղակել ընկերներուս, թե կսիրեմ զայն, բայց կրնար, վասնզի ինձ կթվի, թե լոկ լռությամբ կրնամ գորովս իր բարձրության վրա պահել։

Որոշած էի իր անունը չարտասանել բնավ, որոշած էի չխոսիլ իր մասին, այս տետրակին մեջ, սակայն ինչպե՞ս կրնամ զսպել սանձաբեկ սիրտս։ Ինչպե՞ս կրնամ առավոտը ողջունել առանց գաղտնորեն իր անունը մրմնջալու։ Նվագարանի մը պես եմ, որ հետին հպումե մը կսարսռա։ Ինչո՞ւ կտոչորիմ այսպես սիրով։ Ու սերս վերքի մը պես է, որ խորունկեն կարյունի։ Կարելի՞ է միթե այս անբուժելի վերքով՝ երթալ դեպի ապագան ու հաղթել կյանքին։

Կըսեն, թե ամեն մարդկային զգացում ի վերջո կնվազի։ Հայնժամ ի՞նչ արժեք կունենա այլևս կյանքը։ Ամեն ինչ լոկ իր հիշատակով է գեղեցիկ։ Եթե գեղեցկությունը վերցնե իր շղարշը իրերուն և մարդոց վրայեն՝ երկիրը չի՞ դադրիր միթե պարտեզ մը ըլլալե։ Երկիրը չի՞ վերածվիր միթե մռայլ