Էջ:White Varsenik.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կանգ առնել հրաժեշտի համար, մենք որ մոռցած էինք բոլոր գորովները, զրկված բոլոր խանդաղատանքներեն։ Մենք որ ապրիլ չէինք սորված։

— Արմինե,— ըսի մեղմիվ,— թույլ տուր, որ գրեմ քեզի՝ քանի որ չեմ գիտեր խոսիլ։ Այս գիշեր իսկ պիտի գրեմ քեզի...

Վազելեն մտա ներս ու ողջ տիեզերքը ուսիս վրա թեթև էր։

Լուսնկան ելած է նորեն, լըիվ, հանդիսավոր։ Ու ծովը վերստին աղմուկով կզարնվի իր եզերքներուն։ Քիլ առաջ միայն Արշամ հեռացավ քովես։ Զիս տեսածին պես՝ դեմքը պայծառացավ ու զորությամբ թոթվեց ուսերս։ Հուզում են բռնված էր լեզուն։ Աչքերը կշողային։

— Ես ալ երջանիկ եմ,— ըսավ վերջապես կակազելեն։

Մնա՛ք բարով, ով մթին պատանություն։ Մնա՞ք բարով, արկածի, ազատության ու զրկանքի տարիներ։ Կյանքը կկանչե զիս՝ տիեզերքի բոլոր անկյուններեն։ Կյանքը կպայթի վրաս՝ իր լիութենեն։ Երակներես արյունս գոռալեն կելլե ու կծեծե քունքերս իր խորին զորությամբ։ Պիտի ննջեմ ափիս մեջ սեղմած սիրտս ու երբ առավոտը ծագի, պիտի ողջունեմ միակ հարստությունը, որ անկորնչելի է՝ երիտասարդությունը։