Jump to content

Էջ:White Varsenik.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արևելցի մարդու խուլ անտարբերությունը առհասարակ կին էակին հանդեպ։ Գարնան երեկոները, երբ ընթրիքի երթալե առաջ, ախոռին դրան առջև, թթենիներուն տակ Սահակ աղա նարկիլե մը կքաշեր՝ ոտքի վրա կտնտնային, սպասելով որ հայրերնին վերջացնե։ Ու ծերուկը միշտ իր դժգոհությունը կծամծմեր անցնող դարձող երիտասարդ կիներուն հանդեպ, որ շենքով-շնորհքով չէին քալեր։

— Ծէ՛, Նշան,— կըսեր հեգնությամբ,— սա չեքիրկեին նայե, ինքզինքը քեքլիկ կկարծե կո...

— Գամ թե՝

— Սա՛ բարի-ծաղիկին նայեցեք, ղալայնի չինկենե կնիկներուն պես ծիծերը-միծերը կխաղցնե կո։ Օրթալրխը առնամուս չէ մնացած քի...

Ըայց ընդհանրապես թռչուններու կնմանեցներ զանոնք։ Մեկուն «քել-պայխուշ», մյուսին սև-ղառղա», երրորդի մը «անոթի ճնճուղ» կըսեր, համաձայն անոնց մարնիններուն նիհարության կամ լեցուն ըլլալուն։ Անգամ մը տունը, բարեկամներու ներկայության, Աղսաբեթ հանըմ երիտասարդ գեղեցիկ որբևայրիի մը գովքը կըներ։ Արդարև քաջ, աղվոր՛ կին մըն էր ատիկա, որ երիտասարդ էգ գայլի մը պես կպաշտպաներ պատիվը, ինչքն ու զավակները։ Արու, անձնապաստան բան մը կար վրան այրի մնալեն ի վեր։ Սահակ աղա, որևէ թերություն չկրնալով մատնանիշ ընել ու այսուհանդերձ չկրնալով տանիլ երիտասարդ կնոջ մը ուղղած այդ գովեստները, սկսավ իր ճերմակ պեխերուն հետ խաղալ ու կիսաձայն մրմռալ։

— Ամա՜ն, ճա՜նըմ Աղսաբեթ, ինչ ըլլա ալ նէ «Նստուկշռանին» մեկն է...

Ըսել կուզեր թե պակասավոր է վերջապես։ Փոխարենը սակայն հուզիչ, սրտագրավ հարգանք մը ուներ դեպի կինը։ Ներքին ընտանեկան խնդիրներու մեջ վայրկյան մը իսկ չէր ծխտեր կնոջ հեղինակությունը։ Ակնածության զորեղ զգացում մը կար հոգվոլւն խորը քառասունըյոթը տարվան իր կողակցին հանդեպ։ Ինչպես միջնեկին, Նշանին ամուսնությունն ալ Աղսաբեթ հանըմի գործն էր։ Սահակ աղա ձգած էր, որ կին ընտրե վերջացնե։ Նշանտուքին նախորդ օրը, ախոռին աոջև, ամեն նյութ սպառելե հետո, Նշանին դարձած