Jump to content

Էջ:White Varsenik.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարձակեին։ Սերկևիլի ծառի մը ճյուղերեն խոշոր, կանալ սերկևիլներ կփայլեին լուսնին տակ։ Ներսեն մանուկներու զվարթ ճիլեր կլենային դուրս։ Ու աստղերր աննկարագրելիորեն հոսուն ու պայծառ էին։ Իրոք գիշերը քիչ անգամ կրնար այդքան թեթև ըլլալ երկրին ու երկրի վրա ապրող էակներուն վրա։

Վարսենիկ ո՛չ միայն զվարթ, այլև երջանկորեն հուզված էր՝ գիշերվան գեղեցկութենեն և հարսնիքի տան տոնական, ուրախ մթնոլորտեն։ Երիտասարդ կիներու բացգույն արդուզարդերը, անոնց թևերն ու վզերը, դաստակներն ու կուրծքերը զարդարող ապարանջաններն, քայռերն, գոհարներն ու ադամանդները խուլ լույսերով կվառեին։ Այդպես էր երկրագործական քաղաքը։ Իր առօրյա չարքաշ, սակավապետ ու խիստ արտաքինին տակ կպահեր իրական հարստություն մը, որ իր ամբողջ փայլով կհայտնվեր միայն նման տոնական օրերու։ Մնաց որ վերջին տարիները աստիճանաբար՝ կյանքի ավելի հանգստավետ ըմբռնումի մը հետ, կարգ մը եվրոպական բարքեր դանդաղորեն ներմուծված էին։ Այժմու հարսանիքը բավական տարբեր էր քառորդ դար առաջվանեն։ Բարեկեցիկ ու հարուստ դասերը կամաց-կամաց ընդգրկած էին եվրոպական տարազին հետ, նաև որոշ սովորություններ։ Ոսկեզօծ հրավիրագրերուն հետ, որ կսկսեին նույն պայմանադրական բառերով ու կես-գրաբար շարադրությամբ — Այբի Տիկին Հռիփսիմե-Մարտիրոսյան պատիվ ունի հայտնելու ձեզի ամուսնությունը իր դստեր Սրբուհիի, ընդ և այլն,— հարսնիքներու մեջ դասական չիֆթե-թելլիին ու զույգ պարերուն հետ, մուտք գործած էին նաև եվրոպական պարերն ու նվագը։ Անզգալիորեն ժողովուրդր տեսակ մը միջին տարազ գտած էր արևելյան և արևմտյան հարսնիքին միջև։ Առտվան դեմ կրկին հրացանները կպարպվեին, կրկին մինչև լույս խրախճանքը կտևեր, բայց հաջորդ առտվան նորապսակ ամոլը իր ազատությունը լիությամբ կստանար։ Հարուստ տուներու մեջ դաշնակին, ջութակին կողքին, կբերեին նաև արևելյան իննե-սազը, թեֆը:

Խառն էին նաև տարազները։ Ազնիվ ասուիե կամ սև կտավե շալվարներով ու ծեր կիներու կողքին, որ այդ տարիքին կհամառեին ամեն ինչ ծածկել, երիտասարդ աղջիկներ կային, որոնց կուրծքերեն ժանյակի փրփուրներ