Jump to content

Էջ:White Varsenik.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ համբուրեց զայն ու լռեցուց։ Թևը նետեց ուսին ու անոր նուրբ իրանը գրեթե կուրծքին սեղմեց։ Երջանկությամբ կնայեր շուրջը ու միաժամանակ երևակայությունը այլուր էր: Կարծես գարուն էր շուրջը ու ինք այս վարդագույն շրջագզեստով ու թեթև ճերմակեղեններով կդեգերեր հեռավոր դաշտեցու մեջ, ինչպես անցյալ Մայիս մեկին՝ երբ ամբողջ դպրոցով քաղաքեն ժամ մը հեռու զմայլելի հովտի մը մեջ օրը անցուցած էին։ Թիթեռնիկի պես թևերը կբանար ու ընկերուհիներուն հետ կվազեր արևին մեջ։ Անուշ հով մը կըլլար, ինչպես այս իրիկուն։ Ու այս հիշողությունը բավեց, որպեսզի կուրծքերը դողան նույն դողովը, երբ հովը ղանոնք կգրգվեր։ Անբացատրելիորեն քաղցր զգայնություն մը կար մեջքին վրա, որ հետո սողաց վեր ու մեկեն ուսերուն վրա սրսփաց։ Ո՛չ, հստակորեն կզգար, որ միայն հարսնիքի ուրախությունը չէ, այլ ուրիշ ավելի խորունկ, տակավին անծանոթ, շատ քաղցր մարմնական հուզում մը, որ ամբողջ իրանը կթոթվեր հաճելի ցունցերով։ Ու հանկարծ սիրտը քակեցավ ու թերթերունքները թրջեցան, բայց արցունքն իսկ ուրախառիթ էր ու զարմանալի հաճույք մը կպատճառեր մարմնին։

Աճապարանքով ելավ ու գնաց պատուհանի մը առջև։ Գիշերվան զով շունչը մեծ ալիքներով թափանցեց մարմինը ու երգ մը հանկարծորեն սկսավ թափառիլ շրթունքներուն վրա։ Արցունքներուն հակառակ՝ միաժամանակ մեղմորեն կերգեր զայն ու կզգար, որ խենթ աղջիկ մըն է, որ կարտասվե ու կերգե, տխուր է և զվարթ է, որ հպարտ է ու կամչնա նույն ատեն դեղեցիկ ըլլալուն համար։ Ու այդ գինովի անպատկառ: ու անմիտ երգը կհամառեր ծլիլ շրթներուն վրա։ Երգը համբավավոր արևմտահայ կատակերգակ դերասանի մը ծամածռություններովը ու անվայել ձայնովը կըսեր թե.—

Կրամբամբուլին այն օղին է.
Որ մեզի քաջ ծանոթ է,
Անոր համը չգիտնալը
Ուսանողին ամոթ է...


Բացարձակապես զարմանալի էր ատիկա։ Երբեք չէր համարձակած բարձրաձայն կամ մտովի երգել զայն ու ահաբառերը իրարու ետևե կվազեին ու երգը ինքնիրենը կքակվեր, զվարթ սույլերով կհոսեր։