Jump to content

Էջ:White Varsenik.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րելով, կուգար ախոռ ու ախոռեն ալ կերթար իտատեն: Ու ժողովուրդը ո՛չ երթալը, ո՛չ ալ գալը կտեսներ։ Կիրակի օրերը ո՛չ եկեղեցի կերթաը, ո՛չ ալ սրճարան։ Այլ գարնան ու, ամրան մութնուլուսուն կերկննար հորը մարգագետինները, ուր միշտ որևէ աշխատանք կգտներ։ Ձմրան ու աշնան, զայն կարելի էր տեսնել ախոռին ներսը, զբաղած՝ որևէ երկրագործական գործիք նորոգելով կամ անասունները խնամելով։

Հայրը, որ տղուն կիրքը լավ կճանչնար, երբ զայն որևէ տեղ կհրավիրեին, խնդալով կըսեր.

— Կուգար ամա, երեկ կենե պոյունտուրուխ մը կոտրեր ին, Երվանդը տեղը ըռահաթ չի կրնար կենալ...

Այսպես էր, որ քաղաքին խորունկ խաղաղության մեջ իր երիտասարդությունը աճած էր, հողին բուրումներուն և անասուններու վաստակին խառնելով իր քրտինքն ու ծածուկ ներուժությունը։ Կբավեր սակայն ուշադրությամբ դիտել զայն՝ զգալու համար անոր ուժգին կյանքը։ Ու իրողության մեջ իր հարազատները արտաքին այդ խաղաղության, դրսերևոլյթի այդ անհեղլի հանդարտության տակ՝ կզգային ներքին խուլ ալեկոծությունը, կրակը՝ որ թաղված էր առօրյա դեպքերու մոխիրին տակ։ Ու կրկին Սահակ աղան էր, որ կես-կատակ, կես-լուրջ, տարիներ լուռ հանդիսատես ըլլալե հետո անոք խիստ բնավորության կազմության, օր մր ըսած էր.

— Աս տղան օր մը գլուխնուս պելա չբերե նէ աղեկ...

Ստորերկրյա ու խուլ ջրերու պես էր հոգին։ Ու հակառակ իր ծանոթ սակավախոսության ու պաղարյունության՝ կարելի չէր անգամ մը գիտելե հետո իր գեշ տաշված դեմքը՝ չզգալ, որ այդ ցուրտ թվող դիմակին ետև, ներքին խորունկ կյանքով մարդ մը կար։ Արդարև բիրտ այլ հատկանշական դեմք մը ուներ։ Աչքերը կանաչ էին գրեթե ու առանց ջերմության, ճակատը բարձր, մազերը ցից ու անորոշ գույնով։ Վերի շրթունքը գրեթե կմխրճվեր վարինին մեջ, որ հաստ էր, մսեղ։ Ծնոտները ու կզակը կկազմեին զորավոր գուշ մը, որուն մեջ կտեղավորվեր խիստ հատկանշական ու զորեղ ատամնաշար մը։ Պեխերը նոը էին ու մազերուն պես ցից ու խռիվ։ Գյուղացիի հաստ, իր խարիսխին վրա ամուր և լայնաթիկունք մարմին մը ուներ, արտի պես լայն կուրծքով, գրեթե քառակուսի ուսերով։ Ձեռքերը նույնպես հաստ ու խո-