Էջ:White Varsenik.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րությունը չունենալով խոսիլ՝ սպասեց, որ Հայրապետ աղա բան մը ըսե.

— Տարոսը քեղի, Երվանդ,— ըսավ այս վերջինը՝ պեխերուն մեջեն ժպտալով։

— Դեռ ժամանակ ունիմ, Հայրապետ աղա,— պատասխանեց՝ կանաչ աչքերը հառելով անոր դեմքին։ — Այս տարի հուգուգ պիտի երթամ։ Պարապ տեղը երկու-երեք տարի կորսնցուցի։ Անգամ մը սա ուսումը վերջացնենք, նայինք...

— Հա, աղեկ ըսիր, մեծ աղբարդ ըսավ, որ Պոլիս հուգուգ պըտը երթաս եղեր։ Շատ աղեկ կընես, Երվանդ։ Փառք աստծո, միջոցը չէ, որ կպակսի։ Ես ալ մեր Վարսենիկը պըտը ղրկեմ։ Քիչ մը գոր է քանի մը տարի զավկե բաժնվիլը, բայց՝ թող տգետ չմեձնա...

Այս լուրը իրական բերկրություն մը պատճառեց իրեն։ Չէր ըմբռներ թե ի՛նչու, բայց հանկարծ գիշերվա ամբողջ անհանգստությունը փարատեցավ։ Կուզեր դաշտերը ելլել ու աստղերուն տակ ման գալ, երթալ աղբյուրի մը գլուխը նստիլ ու մտիկ ընել թռչուններուն երգը, կամ ախոռ երթալ ու աչք մը նետել անասուններուն վրա։ Համենայն դեպս կուզեր առանձին մնալ, բայց հարսնիքի գիշերով կարելի չէր ատիկա։

— Իտատիեն շիտակ հուգուգ... հայերենդ շատ զորավոր ըլլալու չէ,— ըսավ Հայրապետ աղա,— քու տեղդ ըլլայի նե մասնավոր դասեր կառնեի...

Երվանդ զգաց, որ նախկին Կեդրոնականցին էր, որ կխոսեր ու ժպտեցավ։

— Հա՛, հայերենի մեջ տկար եմ,— ըսավ ակռաներուն մեջեն։

Մայրը որքան իրավունք ուներ, աղջիկ չէր՝ այլ ծաղկած նշենի մըն էր Վարսենիկ։ Քանի կգիտեր զայն, այնքան մարմնին խորունկներեն անբացատրելի զգացում մը թավալելով կբարձրանար ու կզարնվեր կուրծքին պատերուն։ Ակնարկը հեռացուցած ատեն նշմարեց անոր քնքուշ ու սպիտակ ձեռքը, որ ծաղիկի մը կնմաներ։ Աճապարանքով հեռացավ ու ինքն իր վրա խնդաց։ Ու այդ խնդուքը սիրտը խուլ ցավով մը ճմլեց։ Զեռքերը խոթեց գրպաննեըը, շատ թե թևորեն եղանակ մը սկսավ սուլել ու իրարանցումեն օգտվելով հապճեպով իջավ պարտեզ։ Անկյունը դեղձենիին վրա թռչուն մը կերգեր։