Դեմքը երկարեց այդ քաղցր ձայնին ու մտիկ ըրավ։ Լուսընկան ամբողջովին կողողեր զինքը ու գիշերվան հովը փոքր ալիքներով վրան կհոսեո։
— Չալը-գուշու է,— ըսավ մտովի։— Հայրապետ աղան իրավունք ունի,— հարեց ինքնիրեն,— հայերենս տկար է դեռ, օրինակ ի՞նչ կըսեն չալը-գուշուին...
Ածուի մը վրա մայրը անանուխ ցանած էր ու բարակ տնկիներուն բույրը կզարնվեր ռունգերուն։ Ածուին մեջտեղը ջրկոտեմի հպարտ ցողուն մը կար։ Անշուշտ մայրը մեղքցած ու չէր փրցուցած։ Մեկ ծունկը դրավ հողին ու տունկը արմատեն քաշեց հանեց։ Հետո մտածեց, որ կիրակնօրյա հագուստին ծունկը կրնար չաղտոտել ջրկոտեմի տունկի մը համար։ Պարզ էր, որ արտասովոր հուզում մը կցնցեր մարմինը ու աչքերուն առջև կհամառեր նույն քաղցր պատկերը։ Ակռաներուն մեջեն սուլելով ուղղվեցավ դեպի պարտեզին դուռը, բայց իր շունը եկավ գտավ զինքը ու դունչը քսեց սրունքներուն։ Ափին մեջ առավ անոր թաց երախը ու բիրտ գգվանքով մը սեղմեց։ Ու հուզումով տեսավ շանը աչքերուն մեջ, ինչպես իրենց բոլոր անասուններուն, նույն հանդարտ ու սրտառուչ հավատարմությունը, երախտագիտությունը, որ ուներ իր տիրոջ հանդեպ։ Ձեռքը դրավ շան թիկունքներուն ու երկարորեն գգվեց զայն։
Սիրտը հեղեղի պես կհորդեր ու խոշոր ձեռքերը կզգար, որ կդողային։ Ու հոգվույն խորունկեն՝ մինչ այդ զսպված հուսումներ, գոռ ալիքներով կելլեին ու կզարնվեին կուրծքին վանդակին։ Արյունը երակները կծեծեր։ Աբու ձիու մը պես էր, որ բաց օդին մեջ ելածին պես կուզե վրնջել, գլխուն բաշերը կցնցե ու ամբողջ մարմնով կդողա։ Ու միշտ նույն թըռչունը նույն սրտակեղեք ու միաժամանակ զվարթ երգը կգեղգեղեր։ Ծաղիկներեն, խոտերեն ու ծառերեն կբարձրանար ամրան գաղջ բուրումը, զոր հովը կտաներ դեպի տան ներսը ու կտարտղներ։
Մութ անկյուն մը, քարի մը վրա նստավ։ Գլուխը առավ ձեռքերուն մեջ ու ապշությամբ, խորունկ զարմանքով ու հուզումով ունկն դրեց էության մութ անկյուններեն բարձրացող ձայները։ Մարմնին բոլոր կողմերեն տարօրինակ, հաճելի ու ցավագին զգայնություններ կբարձրանային։ Բազմաթիվ հու-