թակղության վախը կհալածեին զինքը, կխարազանեին կռնակը ու ցուրտ օձերու պես կպչլվեին սրունքներուն։
Կապույտ ու անարատ էր երկինքը ու այնքան խորունկ, որ կթվեր, թե աստղերու հույլերը ծաղկի կողովներեն ու պիտի իյնան գետնին։ Ճամբու մը եզերքը նստավ ու նայեցավ լուսնկային պայծառ սկավառակին։ Քաղաքին լույսերը քիչ մը հեռուն կցոլային ու պարտեզներեն անորոշ ու հաճելի աղմուկ մը կուգար։ Կարելի՞ էր միթե երևակայել, որ մեկ ժամեն մյուսը մարդ մը կրնա այդ արագությամբ իյնալ։ Եթե հայրը իմանար, եթե մայրը լսեր պատահածը, եթե Վարսենիկը...
Արտասուքի կաթիլները կոպերը թրջեցին։ Կուլար զայրույթեն, ամոթեն ու վերսկսելու վախը արյունը կթունավորեր։ Լայն ուսերը կդողային ու ծիծաղելի և շատ հուզիչ էր զորավոր մարդու արցունքի կաթիլներն թրջած դեմքը։ Ջղայնությամբ կփետտեր շուրջի խոտերը ու նույն խառնիխուռն մրտքերը գլխուն մեջ իրար կհրեին։ Բռունցքը սեղմեց, բարձրացավ ու խոշոր քայլերով սկսավ հառաջանալ։ Կուրծքը կցավեր կարծես։ Մեկեն կյանքը ստացած էր դաժան, անճանաչելի կերպարանք մը։ Ոչ ոքի վրա կրնալ հենվել ու ամեն պատուհաս այլևս հնարավոր կհամարեր։ Ու զղջումն ու գայթակղության վախը անընդհատ կհալածեին զինքը, կրնկակոխ կհետևեին իրեն։
— Քաջ աղջիկ է, մարդու չըսեր, քաջ աղջիկ է՝ մարդու չըսեր,— կկրկներ վեհերոտ ձայն մը։
5
Հանդարտ, ալեծփիկ ծով մըն էր, տխուր ծով մը։ Հոկտեմբերի ցուրտ ու բարակ անձրև մը անաղմուկ կիյնար ջուրի անափ տարածության վրա։ Անաղմուկ կթափեր վար՝ ծածկելով հեռանկարը, ամեն ինչ ու մարդոց հոգիները։ Ու նավուն մեջ լոկ անձրևին գորշ տրտմությունը կար, ուրիշ ո՛չինչ։
Քաղաքը չէր երևար այլևս։ Լոկ դրացի գյուղեր մերթ ընդ մերթ մութ հեռանկարին վրա աղոտորեն կուրվագծվեին։ Ծովային թափառիկ թռչուններ հապճեպով ու լայն թևաբախումներով կճեղքեին երեկոն ու հետզհետե մութը կթանձ-