Էջ:White Varsenik.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րանար, ամպերը ավելի սաստկությամբ կպատռեին, ծովի վաղահաս գիշերը իր մութ փեշերը կձգեր հորիզոնին դիմաց։

Առաջին կարգի սրահի մեջ, բարեկամ տիկնոջ մը քով կծկված, Վարսենիկ կդիտեր երկնքին և ծովին մութ գեղեցկությունը ու հոգվույն վրա գիշերը կնետեր իր սև վարագույրը։ Ինչ որ կհիշեր քաղաքին գարունն էր ու երջանկութչունը, Յալըն ու իրիկնային պտույտները, կեռասենիները՝ երբ ճերմակ հարսենու պես հագված կըլլան ու կսրսփան հովին թևերուն մեջ։ Ամեն ինչ քաղցր ու դյուրին էր քաղաքին մեջ, նույնիսկ պզտիկ վշտերը թեթև շնորհ մը ունեին ու ա՛հա այժմ կհեռանար ինքը։ Ո՛չ մեկ հրճվանք կար հոգվույն խորը։ Բաժանումի արցունքն ու հոկտեմբերի անձրևոտ օրը կխափանեին ապագան։

Հիշողության թունավոր ուրախությունը, որով մարդիկ կփորձեն քաղցր լույսի մը տակ վերստեղծել անցելոցն երջանիկ ժամերը, դեռ իրը չէր: Անցյալը կերպարանափոխելու, փոքրիկ սրբագրություններով զայն երազին մոտեցնելու, ժամանակի մշուշային քողին տակ մարդոց ու երևույթներուն նո՛ր բանաստեղծություն մը ընծայելու իմացական ունակությունը հատուկ է անոնց, որ տառապած են ու տառապանքով բարձրացած կյանքի սանդուխեն, հանգելու համար նոր վշտերու և ուրիշ անձկությանց։ Մարմնական ու զգացական էր իր հուզումը։ Ծովի թաց երեկոյան մեջ իր երիտասարդ իրանը կհիշեր քաղաքին ու անդերուն հեղուկ ու ոսկի ջերմությունը։

Հետո գիշերդ բոլորովին իջավ ծովուն վրա ու տարերքին խորր նավը վերստացավ իր չնչին ճակատագիրը։ Ներսը սակայն բոլոր լույսերը վառած էին, ընթրիքի սեղանները հարդարած՝ քիչ մը խորը ու սպասյակներ անաղմուկ կսահեին։ Սրահը լենալու վրա էր գրեթե։ Եվրոպացի շնորհալի կիներ ընթրիքի իջած էին՝ երեկուքթի թրթռուն հագուստներով։ Ու այնպես բնական էր իրենց կեցվածքը, որ կթվեր, թե ծովուն վրա չեն, այլ որևէ ծովեզերյա քաղաք մը, որևէ հյուրասրահին մեջ։

Ամե՛ն ինչ նոր ու հաճելի էր այլևս։ Հետաքրքրությամբ կզններ երիտասարդ կիներու արդուզարդերը ու անոնց հրապուրիչ, ազատ շարժուձևերը։ Հանկարծ ուրախ և ընդհանուր