Էջ:White Varsenik.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա զգաց օր՝ Սարգսյանի խիստ և պաղ ակնարկը։ Գլխահակ ուղղվեցավ դեպի ճաշասրահ, բայց այդ չոր, այդ հատու ձայնը հալածեց զինքը դիմադրության վերջին ճիգը խորտակեց։

— Երեք շաբաթ դուրս ելլելու արտոնութենեն զրկված եք, անհնազանդության պատճառավ...

Արցունքի խոշոր կաթիլներ կթրջեին դեմքը, սիրտը կտրոփեր։ Երբեք այդքան անիրաված, այդքան ապերջանիկ չէր զգացած ինքզինքը։ Երբ երեկոյան դեմ զարմիկն ու զարմուհին եկան զինքը տուն տանելու՝ հուզումն ու դառնությունը, հոգվույն խորը փոխարինված էին ցուրտ քենով մը օր. Սարգսյանի դեմ։ Շուրջ քառորդ մը մնաց ընդունարանը իր մորաքրոջը աղջկան և տղուն հետ, գրեթե առանց նախադասություն մը արտասանելու։ Ու երբ մեկնեցան ինքզինքը աննկարագրելիորեն առանձին ղգաց։ Ու այս բոլորը կարծես չէին բավեր, ընթրիքեն հետո տնօրինուհին տեսչարան կանչեց զիրենք, զինքն ու Արմինեն։ Բազուկներնին կախած, աչքերնին գետին՝ լռությամբ կեցան սենյակին մեջտեղը։ Հակառակ հոգվույն տագնապին մարմինը որոշ չափով հանդարտեցավ՝ այդ հաճելի սենյակին մեջ։ Աղվոր, հանգիստ քարածուխի կրակ մը կար վառարանին մեջ։ Քաղցր ու թեթև ցոլք մը կիյնար գորգին վրա, ուր դպրոցին շունը անդամները փռած կմրափեր։ Բայց նարնջագույն ու թեթև վարագույրները պատերու հետ ներդաշնակ ամբողջություն մը կկազմեին։ Տախտակամածը ամբողջովին գորգապատ էր, իսկ տնօրենուհիին սեղանը իրապես սիրուն ու թանկագին կահ մըն էր, փայլուն երենոսե։ Պատերը զարդարված էին շրջանավարտներու խմբանկարներով և աշակերտուհիներու կարգ մը հաջող գծագրություններով։ Դրան հանդիպակաց պատեն' իրերուն վրա իր տերունական ու լուրջ շուքը կձգեր Հայոց Հայրիկին, պատկառելի դեմքը, քիչ մը անդին Գրիգոր Օտյանն էր՝ կրթված արևմուտքցեի իր հղկված, մտավորական մարդու իմաստուն դիմագծերով։ Դողալեն բարձրացուց ակնարկը տնօրենուհիին սեղանին ու առաջին իրը, որ տեսավ, Սրբուհի Տյուսաբի լուսանկարն էր։ Կար նաև կնոջ ուրիշ ազնվական ու նուրբ գլուխ մը, ով էր արդյոք։ Ամիսներ հետո սորվեցավ անունը,— Գայանե Մատակյան: Իսկ ասյակեպատ գրադարանդ ուղղակի