Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա Թոռընն էլ հենց իր անվանը հարիր կյանք ապրեց։

Նա ծնվել և մինչև բանակ զորակոչվելն ապրել էր մայրաքաղաք Երևանում և շատ լավ տեղյակ էր զոհված եզդի տղաների կյանքին ու գործունեությանը, հատկապես՝ մայրաքաղաքի բնակիչներ Իսոյի ու Թեմուրի։ Եվ հենց Իսոյի ու Թեմուրի կերպարներն էին իրեն ոգևորում, որ նա էլ անվախ ու քաջաբար կռվի ու մարտնչի։ Մինչև 1994 թվականի ապրիլի 15-ը նա մասնակցում է մի շարք ծանր ու պատասխանատու մարտերի, սակայն այդ օրը ծանր վիրավորվում է Հորադիզի մատույցներում մղվող մարտերի ժամանակ ու տեղափոխվում է ռազմական հիվանդանոց։

Չէր ուզում զորացրվել, ցանկություն ուներ մարտի դաշտում, զինակիցների հետ շարունակել կռիվը, սակայն բժիշկները թույլ չտվեցին…

Նույն թվականի դեկտեմբերի 15-ին պատերազմում ստացած ծանր վերքն իր գործն արեց, ու 19 տարեկան Թոռընը դասվեց եզդի ժողովրդի այն զավակների շարքը, ովքեր իրենց կյանքը չխնայեցին արցախյան ազատամարտում։

Թոռըն Համզոյանը թաղվեց Ներքին Չարբախի գերեզմանատանը։


ՄՀՈՅԱՆ ԱԶԻԶ

(1944-1994)

Իհարկե, արցախյան ազատամարտին մասնակից ամենատարեց եզդին Ազիզ Մհոյանն էր։

Եզդիները դարերով ազգանուն հասկացություն չեն ունեցել, և հիմա էլ այն այնքան