Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի կիրառվում։ Եզդին ավելի շատ ճանաչվում է անուն ու հայրանունով։ Եվ ահա նա հատկապես հայտնի էր Ազիզ անունով։ Եվ երբ սկսվեց արցախյան ազատամարտը, Ազիզն իր մասնակցությունը նրան բացատրում էր մի շատ կարևոր հանգամանքով. «1915-1918 թվականներին թուրքերը դարձան պատճառ, որ իմ նախնիները թողնեն հայրենի Կարսի շրջանն ու տեղափոխվեն Հայաստանի այս հատվածը։ Նախնիներս Կարսում թողել էին տուն ու տեղ, գերեզման ու հիշողություններ։ Նրանք մեզ հետապնդեցին նաև այստեղ, այնպես որ պահն է իմ նախնիների փոխարեն վրեժ լուծել նրանցից…»։

44-ամյա Ազիզը վերցրեց զենք ու գնաց պատերազմ, և այդ մասնակցությունը տևեց համարյա 6 տարի, երբ բոլորեց իր կյանքի կես դարը։

Ազիզն իր հայրենի Ալագյազ գյուղից, որը գտնվում է նախկին Արագածի շրջանում, գնաց Հայաստանի հարավային շրջաններ, մասնակցեց դրանց սահմանների պաշտպանությանը, Արցախի մի շարք շրջանների մարտական գործողություններին ու վիրավորվեց, ինչն էլ դարձավ պատճառ, որ նա իր մահկանացուն կնքի ոչ թե մարտի դաշտում, այլ տանը։

50-ամյա Ազիզ Մհոյանը թաղվեց Ալագյազ գյուղի եզդիական գերեզմանոցում և հավերժացավ մեր ժողովրդի հիշողության մեջ։


ՄՍՏՈՅԱՆ ՍԻԱԲԱՆԴ

(1960-1995)

1995 թվականի սկզբներին պատերազմն ավելի թեժացավ, քանի որ թշնամին մարտը տանուլ էր տալիս ու մարտի դաշտ էր նետել իր եղած ու չեղած ռեսուրսները, սակայն իզուր։