Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հանգրվանը գտավ հարազատ Շենիկ գյուղում և դարձավ ոչ թե Շենիկ գյուղի, այլև ողջ Հայաստան երկրի հերոսներից մեկը, ում օրինակով դեռևս բազում սերունդներ կդաստիարակվան։


ՈՒՍՈՒԲՅԱՆ ԱԼԻԿ

(1976-1995)

Եզդի ժողովրդի մեջ մեկ դարից ավելի հայտնի ու տարածված է Ուսվե Խադոյի անուննը։ Նախ նա հայտնի է նրանով, որ եղել է Իգդիրի 14 եզդիական գյուղի ղեկավար և հետո, որ եղել է շատ համարձակ ու առատաձեռն մարդ, ինչպես նաև եղել է եզդիական նիստ ու կացի ու ծեսերի նվիրյալ։ Հենց այդ գերդաստանից էր սերում Ալիկ Ուսուբյանը, ում ազգանունը ծագում է հենց Ուսվե Խադոյի անունից։

Այսօր այս մեծ գերդաստանի անդամներն ապրում են ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ տարբեր մարզերում։ Ինչևէ, իսկ Ալիկի հայրը, Հասանն, ապրում էր նախկին Հոկտեմբերյանի շրջանի Ջրաշեն գյուղում, ուր քիչ չեն եզդի ընտանիքները։

Մեկ տարի առաջ Հորադիզի մարտերի ժամանակ հերոսաբար զոհվել էր Ալիկ Ուսուբյանի ազգակից Բարզանի Խուդոյանը։ Այս հանգամանքն էլ դարձել էր թշնամու նկատմամբ ավելի մեծ ատելությամբ լցվելու պատճառ։ Երբ Ալիկ Ուսությանը զորակոչվեց բանակ, կարելի է ասել, պատերազմի ամենածանր տարին էր 1994 թվականը։ Նա մասնակցեց նախկին Կրասնոսելսկի շրջանի սահմանների պաշտպանությանը։