Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն անգամ, երբ առիթ էր լինում, իր զինակիցներին հպարտությամբ պատմում էր, որ եզդիներն էլ հայ ժողովրդի նման պարտաճանաչ ու սրտացավորեն մասնակցում են հայոց հողի պաշտպանությանը։ Չնայած հայ զինվորներն ու ազատամարտիկները լավ գիտեին այդ մասին, առավել ևս, որ եզդի համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը լինում էր յուրաքանչյուր ճակատում, հանդիպում եզդի զինվորներին ու ազատամարտիկներին, բայցևայնպես, ջերմությունն ավելանում էր ու զինակցությունն ամրապնդվում։

Ալիկը կարճ ժամանակում կարողացավ մեծ հեղինակություն ու հարգանք ձեռք բերել, ինչպես ընկերների, այնպես էլ հրամանատարների շրջանում, և նրանց ցավն ու կսկիծը մեծ եղավ, երբ իրենց զինվորն ու ընկերը, իրենց մարտիկն ու զինակիցը 1995 թվականի փետրվարի 20-ին, պատերազմի ավարտից երեք ամսից էլ պակաս ժամանակ առաջ, Կրասնոսելսկում դարձավ եզդի ժողովրդի հերթական զոհը հայոց բանակում ու իր վերջին հանգրվանը գտավ նախկին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղի եզդիական գերեզմանոցում, ուր արդեն թաղվել էր Բարզանի Խուդոյանը։


ՈՒՍՈՅԱՆ ՌԱՇԻԴ

(1950-1995)

Գրքի սկզբնամասում եզդի վաղամեռիկ բանաստեղծ Օրդիխանե Լազգիի մասին արդեն խոսվեց։ Ռաշիդ Ուսոյանը նրա հորեղբայրն է։ Ռաշիդ ՈՒսոյանն այն եզդի ազատամարտիկներից էր, ում կարելի է համարել ավագ, նույնիսկ՝ տարեց սերնդի ներկայացուցիչներ։ Երբ սկսվեց արցախյան շարժումը, նա արդեն 38 տարեկան էր։ Ռաշիդն Իսոյի, Թեմուրի,