ՀԱՍՈՅԱՆ ՍՈՒՐԻԿ
(1976-1996)
Սարիկ Հասոյանը ծնվել ու մեծացել էր նախկին Հոկտեմբերյանի շրջանի Շենավան գյուղում, ուր ապրում են իր ծնողներն ու ազգականները։ Սուրիկը դեռևս մանկուց դաստիարակվել էր ծնողների ու հորեղբայրների պատմածներով ու խրատներով, որ Սուրիկի պապը՝ ՈՒսըվը, մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմին ու հերոսաբար զոհվել էր մարտի դաշտում։ Հասկանալի է, որ պապի զոհվելը մարտի դաշտում ինչպես Սուրիկի, այնպես էլ շատ ու շատ եզդիների համար դարձել էր ընդօրինակման պայման ու հնարավորություն։ Հենց այս գաղափարներով տոգորված ու դաստիարակված էլ Սուրիկը զորակոչվեց բանակ։
Սուրիկ Հասոյանը ծառայության անցավ նախկին Կրասնոսելսկի սահմանամերձ շրջանում, ուր թշնամու գնդակոծություններն ու հարձակումներն անպակաս էին։ Ինքն ու ՈՒսուբյան Ալիկը, որ միևնույն շրջանի՝ Հոկտեմբերյանի բնակիչներ էին, միասին էին ծառայում։ Մի հատաքրքիր հանգամանք. Ալիկն ու Սուրիկը չնայած ազգականներ չէին, սակայն նրանց նախնիները եղել են ջերմ հարաբերությունների մեջ և դա է եղել պատճառը, որ Ալիկի պապիկի ու պապի եղբայրների անունով կոչվել էին Սուրիկի հայրն ու հորեղբայրները՝ Ամըր, Թամո, Գոգո, Ամո։ Սա էլ դարձել պատճառ, որ երկու եզդի զինվորն ավել ամուր կապնվեն ու ավելի ոգևորված ու մարտականորեն տեր