կանգնեն հայոց սահմանին ու չթողնեն, որ թշնամին մտնի հայոց հողը և պղծի այն։
Ամեն ագամ, երբ Ալիկն ու Սուրիկը մասնակցում էին սահմանների պաշտպանությանը և հերթապահում մարտական դիրքերում, միշտ ասում ու խոսում էին այն եզդի տղաների մասին, ովքեր պայքարել ու զոհվել են հանուն հայոց հողի պաշտպանության․․․
Սուրիկե Ամոյին վիճակված չէր 20 ամյակը լրացնել ու ֆիզիկապես փառքով վերադառնալ տուն՝ իր մահկանացուն կնքեց 1996 թվականի մարտի 6-ին։ Նա փառքով «վերադարձավ» հայրենի Շենավան գյուղ ու իր վեջին հանգրվանը գտավ իր գերդաստանի ննջեցյալների կողքին, ովքեր թաղված են նախկին Հոկտեմբերյանի շրջանի Հուշակերտ գյուղի եզդիական գերեզմանոցում։
Ծնողների ու հարազատների կսկիծն ու ցավը Սուրիկի համար առ այսօր շարունակվում են, սակայն մյուս կողմից նրանք հպարտ են, որ Սուրիկն իրենց անվախ ու քաջ արյունակիցն էր, ով զոհվեց ու միախառնվեց հայոց հողին, որը տեսել է բազում դժվարություններ և պաշտպանվել ու գոյություն ունի Սուրիկի ու նրա նմանների շնորհիվ․․․
ԱՐՄԵՆ ՄՍՏՈՅԱՆ
(1976-1996)
Նախկին Հոկտեմբերյանի շրջանում եզդիների թիվը մեծ է, և, հասկանալի է, որ պատերազմին ու մարտական գործողություններին մասնակից եզդիների թիվն էլ պետք է մեծ լիներ։