առանձին թեմա է։
Աաբրիե Քյալաշն իր անվանը հավատարիմ ու համապատասխան բանակում ամեն ինչ իսկապես՝ համբերատարությամբ էր անում և բնավորության հենց այդ գծի շնորհիվ վաստակեց հեղինակություն ու հարգանք, ընկերներ ու բազում զինակիցներ։ Եվ հենց դա էր պատճառը, երբ 1997 թվականի հունվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանների պաշտպանության ժամանակ զոհվեց եզդի ժողովրդի զավակը, ինչպես զորամասի զինակիցները, այնպես էլ ողջ եզդի համայնքը մեկ անգամ էլ սգացին ու ողբացին, քանի որ կորցրեցին իրենց երիտասարդ զավակներից մեկին, ով իր կարճ, սակայն արժանի ու թանկագին կյանքով մեկ անգամ էլ ապացուցեց, որ եզդիները հավատարիմ ու վստահելի են՝ ինչպես միշտ։
Երբ Ազիզ Թամոյանն իմացավ Սաբրիե Քյալաշի մահվան մասին, հասկանալի է, մեծ ցավ ապրեց ու ասաց.
― Ի՞նչ կարող ես անել։ Մեր ժողովուրդը ապրել ու հարատևել է Սաբրիի ու իր նմանների շնորհիվ, նա, թաղվելով Ուսըվ բեգի հետ նույն գերեզմանոցում, դառնում է մեր ժողովրդի համար ուխտավայր ու ներշնչման ու ոգևորության աղբյուր․․․