ամենամեծ եզդիաբնակ գյուղը։
Անհրաժեշտ եմ համարում բացատրել, որ Սաբրի անվան արմատը «սաբըր» բառն է, որը բառացի նշանակում է համբերություն։ Հենց անունն ինքը Սաբրիին այնպես էր տրամադրել, որ բոլոր հարցերում համբերող ու հանդուրժող ու լայնախոհ լինի։
Գյուղում Սաբրին դաստիարակվել էր ազգային լավագույն ավանդույթներով, որոնք շատ արմատավորված ու խորն են։ Ըստ եզդիական ազգային ավանդույթների, հատկապես եզդի տղամարդը պետք է համբերատար լինի, քանի որ, ինչպես եզդիական ժողովրդական իմաստությունն է ասում. «Աստծո տունը համբերության շնորհիվ է կառուցվել»։
Շամիրամ գյուղում ապրել են եզդի ժողովրդի բազում անվանի զավակներ, որոնք երկար են մնալու մեր ժողովրդի հիշողության մեջ։ Հենց այդ զավակների անունն ու ավանդն է դաստիարակում գյուղի երիտասարդ սերնդին։ Օրինակ, այս գյուղում է թաղված ռուսահպատակ եզդիների առջնորդ, նախկին ռուսահպատակ եզդիներից առաջին ուսյալ Ուսըվ բեկը, ով նաև Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացրել է եզդի համայնքն ու եղել է հայ ու եզդի ժողովուրդների բարեկամության երախտավոր, ում նախնիները միշտ եղել են հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ջատագովներ։ Ինչևէ, Շամիրան գյուղի, նրանում բնակված, բնակվող շատ ու շատ նշանավոր եզդիների մասին երկար կարելի է խոսել, բայց դա, իհարկե,