Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանի զավակ է թաղված, ովքեր մասնակցել են Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը։

Այո, Զոհրաբի ու եզդի մյուս հերոսների գերեզմաններն, իսկապես, ունեն և ունենալու են մի առանձին խորհուրդ ու նշանակություն մեր ողջ ժողովրդի համար…


ՍԱԴՈՅԱՆ ԳՐԻՇԱ

(1957-1997)

Գրիշայե Մամեն եզդի, կարելի է ասել, ավագ սերնդի ազատամարտիկներից էր, ով կամավոր ու նվիրվածությամբ մասնակցեց մարտական գործողություններին։

Ճիշտ է, նախկին Աշտարակի շրջանի գյուղական բնակավայրերում եզդիների թիվը բավականին մեծ է, սակայն բուն Աշտարակ քաղաքում նրանց թիվը շատ փոքր է, և այդ փոքրաթիվ եզդիներից է նաև Գրիշայի ընտանիքը։

Աշտարակցի եզդի կամավորականների մասին խոսելիս, հնարավոր չէր և հիմա էլ հնարավոր չէ չհիշել Գրիշայե Մամեին, քանի որ նա այդ շրջանի առաջին եզդի կամավորականներից էր։ Գրիշան ոչ միայն շրջանի եզդի, այլև հայ երիտասարդների համար դարձավ ոգևորման ու ոգեշնչման օրինակ։

Տարիքով մեծ լինելը Գրիշայի համար մարտի դաշտում ոչ թե առավելություն ու արտոնություն էր, այլ պարտականություն, որ ավելի մեծ պատասխանատվությամբ մտնի մարտի