դաշտ ու աջակից ու առաջնորդ լինի երիտասարդ ու պատանի մարտիկների համար։
Հիմա էլ Գրիշայի զինակիցները ափսոսանքով ու հպարտությամբ են խոսում նրա մասին, որ ողջ չէ ու իրենց կողքին չէ, քանի որ պատերազմը հենց Գրիշայե Մամեի նմանների շնորհիվ հաղթանակով ավարտվեց…
Մինչև վերջին պահն էլ Գրիշայե Մամեն չէր հեռանում մարտական գործողությունների վայրից, դարձել էր երդվյալ զինվորական…
Աշտարակցի եզդի վաստակաշատ կամավորականը, ով մասնակիցն էր բազում մարտական գործողությունների, ավարտեց իր երկրային կյանքը 40 տարեկան հասակում, ու զինակիցները նրան հարգանքով ու պատվով թաղեցին Աշտարակ քաղաքում։
ԱՍՐՅԱՆ ՈՒՍԸՎ
(1978-1997)
1997 թվականին ունեցանք հերթական զոհը՝ Ուսըվ Ասոյան։ Նա էլ Նաբոյան Սաբրիի նման ապրեց 19 տարի ու հեռացավ այս աշխարհից իր ետևից և իր մասին թողնելով վառ հիշողություն ու բարի անուն։ Մասնակցեց հայոց հողի ու սահմանների պաշտպանությանը, սակայն նրան վիճակված չէր երկար կյանք ունենալու, բայց հետագա սերունդների հիշողության մեջ նա երկար կմնա։