նկատմամբ պարտքի զգացումն ստիպել են նաև սրտացավ ու հոգատար հորը, սահմանափակվել միայն չոր ու ցամաք փաստերի արձանագրությամբ և ավելի շատ խոսելով ու գրելով մեր ժողովրդի մյուս զավակների մասին, ովքեր անվախորեն նետվեցին մարտի դաշտ ու հավերժացան…
Ինչևէ, 1997 թվականին եզդի մարտիկը հրաժեշտ տվեց կյանքին ու հավերժ հանգրվանեց նախկին Նաիրիի շրջանի Ամո գյուղի եզդիական գերեզմանոցում, ուր արդեն հանգչում էր հարազատ քեռին, Օմարե Խըդըրը, ում հետ մասնակցել էր բազում մարտերի…
- ՊՈԼՈՅԱՆ ՌԱԶՄԻԿ
- (1977-1998)
1998 թվականին եզդի համայնքն ունեցավ ևս երկու զոհ՝ Պոլոյան Ռազմիկ ու Գալոյան Համլետ։
Պոլոյան Ռազմիկը՝ Ռազմիկե Ահմադը, ծնվել ու պատանեկությունն անցկացրել է նախկին Հոկտեմբերյանի շրջանի Արգավանդ գյուղում, ուր կան բազում եզդի ընտանիքներ։ Արդեն մի քանի անգամ ասվել է, որ մարդու անունն իրեն «ստիպում է» իր անվանն արժանի կյանք ապրել։ Եվ ահա Ռազմիկն իր էությամբ, իսկապես որ ռազմիկ ու մարտիկ էր, երբևիցե վախ ու երկչոտություն չդրսևորեց։ Ռազմիկն իր կարճատև, սակայն բովանդակալից կյանքով մեկ անգամ ևս ապացուցեց, որ կարևորը ոչ թե երկար ու անիմաստ ապրելն է, այլ՝