Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեկուզ կարճ, բայց բովանդակալից ու օգտակար և այն էլ ոչ թե ինքդ քեզ համար, այլ` քո ժողովրդի, քո պետության։


Է, ո՞վ չի ափսոսում, որ մարդը կյանքից հեռանում է պատանի հասակում, բայց միաժամանակ հպարտություն ես ապրում, երբ այդ կարճատև կյանքն զուր և անմիտ չի եղել։


Հայոց նոր կազմավորվող ու ձևավորվող բանակում Ռազմիկե Ահմադն ունեցավ իր լուման ու վաստակը…


21 տարեկանում, երբ, կարելի է ասել, նոր-նոր էր սկսվում Ռազմիկի գիտակցական կյանքը, նա դարձավ այն սակավաթիվ եզդիորդիներից մեկը, ովքեր իրենց անունը թողեցին մեր ժողովրդի հավերժ հիշողության մեջ…


Ռազմիկի դին ամփոփվեց հայրենի Արգավանդ գյուղի եզդիական գերեզմանատանը…


ԳԱԼՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ
(1979-1998)

Նախորդ դարի վերջերին իր մահկանացուն կնքեց եզդի մեկ այլ զինվոր Համլետե Ալիխանը, ով ծնվել էր նախկին Աշտարակի շրջանի Ագարակ գյուղում։ Նախորդ դարի հիմնականում 60-70-ական թվականների սերնդին «բախտ վիճակվեց» դառնալու արցախյան շարժման ու ազգայինազատագր-ական պայքարի հիմնական ու առաջատար ուժը, որի նվիրյալներից մեկը դարձավ եզդի ժողովրդի զավակներից նաև Համլետե Ալիխանը, ով հերոսացավ ու 19 տարեկան հասակում զոհվեց բանակում ու